Վաղարշակ Հարությունյանը հնարավոր է համարել Հայաստանում ՌԴ հետ համատեղ զենքի արտադրության հիմնումը

Լուրեր

26.04.2024 | 15:21
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին․ քննարկվել են Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգմանն առնչվող հարցեր
26.04.2024 | 15:13
Չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով․ Շոլցը՝ Ալիևին
26.04.2024 | 15:05
Տավուշի մի շարք գյուղեր ադրբեջանական թիրախում են հայտնվելու, ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 6 մլրդ-ի զենքի պայմանագրեր կկնքի․ ԼՈՒՐԵՐ
26.04.2024 | 14:55
Բայդենը մայիսի 9-ին կհանդիպի էրդողանի հետ․ Bloomberg
26.04.2024 | 14:52
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024 թ․ առաջին եռամսյակում ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
26.04.2024 | 14:49
Եվրախորհրդարանը Վրաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը դատապարտող բանաձև է ընդունել
26.04.2024 | 14:42
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին
26.04.2024 | 14:37
Օտար երկրների ալիքները ընդհանրապես չպիտի հայտնվեին հանրային մուլտիպլեքսում․ փակելը բարդ է․ ՀՌՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 14:24
Բեռլինում մեկնարկել է Շոլցի և Ալիևի հանդիպումը
26.04.2024 | 14:19
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 6 միլիարդ դոլարի զենքի արտադրության պայմանագրեր կկնքի. Politico
26.04.2024 | 14:10
Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
26.04.2024 | 14:00
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
26.04.2024 | 13:48
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
26.04.2024 | 13:36
ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը
26.04.2024 | 13:31
ՀՌՀ նախագահն առաջարկում է հանացանցում հեռարձակվող մեդիաներին բերել նվազագույն վերահսկողության դաշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղարշակ Հարությունյանը հնարավոր է համարել Հայաստանում ՌԴ հետ համատեղ զենքի արտադրության հիմնումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Ինչո՞ւ ոչ։ Սկսեմ նրանից, որ Հայաստանում արդեն գործում է հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն և այս ուղղությամբ հետագա աշխատանքներ տարվում են։ Բացի այդ, կշարունակվեն հանրապետության տարածքում զենքի և ռազմական տեխնիկայի վերականգնման և արդիականացման տարածաշրջանային  կենտրոնների ցանցի ստեղծման և ընդլայնման աշխատանքները, ինչը կարևոր է՝ հաշվի առնելով հարցի ֆինանսատնտեսական կողմը»,- հայտարարել է նախարարը։

Հարությունյանը նաև հայտարարել է, որ Երևանը հուսով է, որ շնորհիվ ՌԴ հետ համատեղ ջանքերի՝ կապահովվի Ղարաբաղում հարատև խաղաղություն։

Նրա խոսքով՝ հայկական կողմը ելնում է այն բանից, որ «Արցախի բնակչության անվտանգությունը նախ և առաջ պետք է ապահովի Պաշտպանության բանակը»։

«Իհարկե, շատ բան կա անելու դրա մարտունակության ու արդիականացման վերականգնման առումով, սակայն ինչ էլ որ լինի, դա պետք է արվի։ Երկրորդը՝ Հայաստանը նախկինի նման մնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և այս պատմական առաքելությունը մենք մեր վրայից չենք հանի»,-հայտարարել է նախարարը։

Տաթև Ֆռանգյան