ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արևելք․ Վաղարշակ Հարությունյան

Լուրեր

01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են ռուսական 102-րդ ռազմաբազայի որոշակի զորամիավորման՝ Հայաստանի արևելք վերատեղաբաշխման հնարավորության հարցը։ Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։

«Ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ։ Այդ համատեքստում հարցի համատեղ մշակում է տարվում»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Նա նաև հայտարարել է, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներուժի ընդլայնման ու մեծացման հարցում։

«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնումն ու ամրապնդումը միշտ եղել է օրակարգում, և հայկական կողմը մշտապես շահագրգռված է եղել՝ արդեն այն պարզ պատճառով, որ ռազմաբազան ամբողջական կազմով մտնում է Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման մեջ։ Հետևաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ինքնաբերաբար ավելացնում է համատեղ խմբավորման ներուժը, որը գործում է հավաքական անվտանգության Կովկասի տարածաշրջանում»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ «ՌԴ ՊՆ ղեկավարությունը, իհարկե, հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողություններն ու ճիշտ քայլեր են արվել ռազմաբազայի ամրապնդման ու վերազինման ճանապարհին»։

«Եվ ես վստահ եմ, որ այս գործընթացը երկարաժամկետ բնույթ կկրի»,- ասել է Հարությունյանը։

Տաթև Ֆռանգյան