Բերդաշեն բնակավայրի և Արփի լիճ ազգային պարկի հարակից տարածքներում ընդերքի ապօրինի օգտագործման փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Լուրեր

17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
Բոլորը

Շրջակա միջավայրին վնասելու,ապօրինի ընդերքի օգտագործման փաստեր Բերդաշեն բնակավայրի և «Արփի լիճ» ազգային պարկ»-ի հարակից տարածքներում. քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ ՀՀ Շիրակի մարզի Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրի և «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից սահմանում գտնվող տարածքներում ընդերքօգտագործման իրավաչափության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից 2020թ.սեպտեմբերի 14-ից 17-ընշված տարածքներում իրականացրած չափագրման աշխատանքների արդյունքում արձանագրվել ենչպարզված անձանց կողմից ընդերքի ապօրինի շահագործման և ընդհանուր առմամբ 524028,7 խ/մ ծավալով ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման փաստեր։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տվյալների համաձայն՝նշված տարածքը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Կապույտ-Կոխի հրաբխային խարամի հանքավայրի հաստատված պաշարների եզրագծում և երբևիցե ծանրաբեռնված չի եղել ընդերքօգտագործման իրավունքով:

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվածկարգով իրականացված գնահատմամբ՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների՝ հողի դեգրադացիայի, այսինքն հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման հետևանքով ընդհանուր առմամբ պատճառվել է էական՝22.620.000ՀՀ դրամի վնաս,այդ թվում՝«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքներում՝ 3 մլն. 982 հազ. դրամի, համայնքային գյուղատնտեսական վարելահողերում և այլ հողատեսքերում՝ 9 մլն. 509 հազ. դրամի, սեփականաշնորհված վարելահողերում 9 մլն. 129 հազ. դրամիչափով:

ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ նշված ծավալների արդյունահանման դեպքում՝ ենթադրական ցուցանիշներով՝ կապվածհանքանյութի տեսակից (որի համար անհրաժեշտ է մասնագիտական եզրակացություն) հաշվարկված միայն բնօգտագործման վճարը կարող է կազմել 78.000 ՀՀ դրամից մինչև 534.771.000 ՀՀ դրամ:

Այսինքնուսումնասիրության արդյունքում ստացվել են տվյալներ՝չպարզված անձանց կողմից, մինչև 2020թ. սեպտեմբերի 17-ը վերոնշյալ տարածքներում հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, շրջակա միջավայրին էական՝ 22 մլն. 620 հազ. դրամի վնաս պատճառելու, ընդերքի ապօրինի շահագործման՝ ընդհանուր առմամբ 524028,7 խմ ծավալով ավազանման լեռնային զանգվածի արդյունահանման, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական՝ ընդհանուր առմամբ 78 հազ. դրամից մինչև 534 մլն. 771 հազ. դրամվնաս պատճառելու վերաբերյալ։

Նկատիունենալով, որուսումնասիրության ընթացքում դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերվել ենառերևույթ հանցագործության հատկանիշներ՝ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունումՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ինմասովև 291-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։