Իրանը զրկել է ՄԱԿ-ին իր միջուկային օբյեկտներում անակնկալ ստուգումներ անցկացնելու իրավունքից

Լուրեր

01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
Բոլորը

Ատոմային էներգիայի  միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆաել Գրոսսին հայտարարել է, որ Իրանը համաձայնել է 3 ամսով երկարաձգել ՄԱԿ-ի տեսուչների հասանելիությունը իր միջուկային օբյեկտներին։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սակայն Թեհրանում կնքված համաձայնագիրը սահմանափակում է տեսուչների հասանելիությունը Իրանի միջուկային օբյեկտներին ու նրանց զրկում է անակնկալ ուսումնասիրություններ իրականացնելու իրավունքից։ Տեղեկացվում է նաև որ փետրվարի 23-ից ՄԱԳԱՏԷ-ն հասանելիություն չի ունենա Իրանում միջուկային օբյեկտների տեսախցիկներին, սակայն այդ տվյալները կպահպանվեն 3 ամիս ԱՄՆ կողմից պատժամիջոցները չեղարկելու դեպքում։

Իրանը երեքշաբթի օրվանից փոխում է իր միջուկային օբյեկտներին հասանելիության քաղաքականությունը, քանի որ ԱՄՆ չի չեղարկել պատժամիջոցները, որոնք կիրառվել էին այն բանից հետո, ինչ 2015 թվականին Դոնալդ Թրամփը հայտարարեց միջուկային ծրագրից դուրս գալու մասին։

2018 թվականին Թրամփի վարչակազմը միակողմանիորեն դուրս է եկել միջուկային ծրագրի համաձայնագրից ու վերսկսել է ընդդեմ Իրանի տնտեսական պատժամիջոցները։ Թեհրանն ի պատասխան հայտարարել է, որ չի հետևի համձայնագրով սահմանված սահմանափակումներին։
Իրանը հայտարարում է, որ չի վերադառնա համաձայնագրի կետերի կատարմանը, քանի դեռ դա չի անում ԱՄՆ, սակայն Ջո Բայդենը հայտարարել է, որ Թեհրանը պետք է առաջինը հետևի դրանց։
Հավելենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը շարունակվում է արդեն գրեթե 20 տարի։ Իրանը հայտարարում է որ իր ատոմային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում, սակայն ԱՄՆ ու մյուս երկրները կասկածում են, որ Թեհրանը թաքուն փնտրում է միջուկային զենք մշակելու հնարավորություն։

Տաթև Ֆռանգյան