Վրաստանի խորհրդարանը կքվեարկի կառավարության նոր կազմի օգտին

Լուրեր

01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Վրաստանի խորհրդարանն այսօր կքվեարկի կառավարության նոր կազմի օգտին, սակայն լիագումար նիստից առաջ վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին և նախարարների թեկնածուները կհանդիպեն «Վրացական երազանք» կուսակցության անդամների հետ՝ խմբակցության ձևաչափով։ Այս մասին գրում է Sputnik-Georgian:

Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, ինչ Գեորգի Գախարիան հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Քաղաքական գործիչը նման որոշում էր կայացրել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով՝ հայտարարելով, որ չի կարողացել իր թիմի հետ համաձայնության գալ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկի Մելիայի ձերբակալության շուրջ։ Իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահությունը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է Իրակլի Ղարիբաշվիլիի թեկնածությունը։

Ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են խմբակցության ձևաչափով թեկնածուների հետ հանդիպումից, իսկ իրենց հարցերը կտան նիստի ժամանակ։

Երկրի վարչապետ ընտրվելու համար Ղարիբաշվիլին պետք է ստանա խորհրդարանի պատգամավորների առնվազն 76 տոկոսի վստահությունը։ Եթե վարչապետի թեկնածությունը երկու անգամ չհավաքի պահանջված քվեների քանակը, նախագահը իրավունք ունի ցրել խորհրդարանն ու նոր ընտրություններ նշանակել։

Վրաստանի օրիենսդիր մարմինը երկու օրվա ընթացքում արագացված կարգով լսել է նախարարների թեկնածուներին։ Խորհրդարանական հանձնաժողովները ձայների մեծամասնությամբ վստահություն են հայտնել Իրակլի Ղարիբաշվիլիի նախարարների կաբինետին։

Տաթև Ֆռանգյան