Սամվել Ալեքսանյանը 25-րդ սուպերմարկետն է բացում Երևանում. փոքր խանութների սեփականատերերն ահազանգում են

Լուրեր

03.05.2024 | 10:38
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 10:22
Իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը․ ՄԻՊ ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
03.05.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
03.05.2024 | 09:52
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
03.05.2024 | 09:39
«Վրացական կողմը հրաժարվել է քննարկել Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցերը». ԱՄՆ դեսպան
03.05.2024 | 09:31
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
Բոլորը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը Երևանում շուտով 25-րդ մասնաճյուղն է բացելու: Այն տեղակայված է լինելու Մաշտոցի պուրակին հարակից գետնանցումում, որտեղ այժմ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում:

Շինհրապարակում փակցված գովազդային պաստառներից պարզ է դառնում, որ տարածքում գործելու է նաև Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետի հերթական մասնաճյուղը: Ուշագրավ է, որ Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի տարածքում, արդեն իսկ գործում է «Երևան սիթի»-ի հսկայական մասնաճյուղը:

Մաշտոցի պուրակի շրջակայքում փոքր խանութներ և կրպակներ շահագործող տնտեսվարողները տարակուսած են՝ ինչպե՞ս կարելի է թույլ տալ գրեթե կողք կողքի երկու «Երևանի սիթի»-ի գործունեությունը, երբ իրենք, կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված, արդեն լուրջ խնդիրներ ունեն:

Հիշեցնենք՝ Սամվել Ալեքսանյանն իշխանափոխությունից հետո, ի զարմանս հեղափոխության բազմաթիվ մասնակիցների, ջերմ հարաբերությունների հաստատեց քաղաքական ղեկավարության հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան ընդունում է կառավարությունում, այցելում Ալեքսանյաններին պատկանող ընկերություններ, թեև բոլորն են հիշում, թե ինչպես էր Փաշինյանը մինչ այդ քննադատում Սամվել Ալեքսանյանին:

Նարեկ Կիրակոսյան