Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացմանխորհրդի նիստը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Փետրվարի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Փոքրևմիջինձեռնարկատիրությանզարգացմանխորհրդի»18-րդնիստը: Վերջինիս մասնակցել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար ՀելենՖեյզին և«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ)երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն: Ողջույնի իր խոսքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է.

«Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի» 18-րդ նիստի շրջանակներում: Նախքան աշխատանքների մեկնարկը, ցանկանում եմ անդրադառնալ ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:

2020 թվականը Հայաստանի համար բազմակի ճգնաժամերի տարի դարձավ՝ նկատի ունենալով տարեսկզբի կորոնավիրուսի համավարակը և արդեն աշնանը Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը: Այս ամենը խաթարող ազդեցություն ունեցավ տնտեսության ու սոցիալ-տնտեսական կյանքի վրա. տնտեսական տարին ավարտել ենք մոտ 7.5 տոկոս տնտեսական անկումով, ինչը չի կարող սոցիալական հետևանքներ չունենալ:

Նախորդ տարին ավելի տեսանելի դարձրեց խորքային այն խնդիրները, որոնք կուտակվել են և ընդհանուր առմամբ բնութագրում են մեր երկրի տնտեսական համակարգը: Մասնավորապես՝ մրցունակության և տեխնոլոգիական զարգացման ոչ բավարար մակարդակ, ըստ այդմ՝ ֆորս-մաժորներին դիմակայելու ցածր կարողունակություն և իրավիճակներին ադապտացվելու նվազ ճկունություն: Այս խնդիրներն ավելի սուր են արտահայտված փոքր և միջին ձեռնարկատիրության հատվածում:

Այս իրողությունը հետևություններ անելուց զատ, տնտեսական քաղաքականության վերաիմաստավորման և առկա մարտահրավերներին համապատասխան վերափոխման անհրաժեշտություն է ստեղծում: Այս համատեքստում փոքր և միջին ձեռնարկատիրության մրցունակության և դիմակայունության աճի հիմքում պետք է ընկած լինեն ինդուստրիալիզացիան, տեխնոլոգիական մոդեռնիզացիան և միջազգային արժեշղթաներում մրցունակ դիրքեր գրավելը:

Անկասկած, բոլոր ներկաներն արդեն իրազեկ են, որ Վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի կետերի իրականացման շրջանակներում փետրվարի 4-ին Կառավարությունը հաստատել է «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը», որի առանցքը առաջիկա վեց ամիսներին տնտեսական ակտիվության խթանումն է, գործարարության և ձեռներեցության զարգացման համար նպաստավոր միջավայրի ու պայմանների ապահովումը: Չնայած ծրագիրը կարճ ժամկետում իրականացվելու օրակարգ ունի, դրանում ներառված բոլոր գործողություններն ու միջոցառումները նաև միջնաժամկետում պիտի նպաստեն տնտեսության վերականգնմանն ու կայուն զարգացմանը:

Ծրագրում կարևոր տեղ է հատկացված մասնավոր հատվածի հետ պարբերական խորհրդակցություններին, որոնց միջոցով փորձելու ենք վեր հանել խնդիրները և լուծումներ գտնել: Կարող ենք համարել, որ այս նիստով դնում ենք այդ խորհրդակցությունների մեկնարկը:Ամփոփելով՝ ցանկանում եմ նաև ողջունել և շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին այսօրվա նիստին ներկա գտնվելու համար»:
Հայաստանում Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար ՀելենՖեյզինողջունել է խորհրդակցության մասնակիցներին՝ արտահայտելով Միացյալ Թագավորության հանձնառությունը շարունակելու աջակցել անցկացվող միջոցառումներին, որոնք խթանում են տնտեսության զարգացումը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է այնպիսի գործիքների ներդրումն ու կիրառությունը, որոնցով առավելագույնս արդյունավետորեն կհաղթահարվեն նախորդ տարվա առաջացրած խնդիրները:

ՎԶԵԲ-իերևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն,անդրադառնալով ՎԶԵԲ-ի առաքելությանը, ներկայացրել է Բանկի կողմից Հայաստանում իրականացվողգործառնությունների դինամիկան:Ըստ այդմ՝ նախորդ տարի Հայաստանում ՎԶԵԲ-ի գործառնությունների ծավալը ռեկորդային է եղել՝ 160 մլն եվրո, որի մոտ 93 տոկոսը մասնավոր հատվածում գործառնություններն են: Նա նշել է, որ ՎԶԵԲ-ը մեծապես շահագրգռված էաջակցելու մասնավոր-պետություն տնտեսական երկխոսությանը, ինչն էլ իր հերթին պիտի նպաստի մասնավոր ձեռնարկատիրության զարգացմանը:

Նիստի ընթացքում քննարկվել են պետական գնումներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել խոշոր առևտրային ցանցերին վերաբերող հարցերին, այդ թվում՝ մատակարարումներին, տեղական արտադրանքի իրացմանը և այլն:

Քննարկման առարկա են դարձել դրոշմավորման գործընթացում առկա խնդիրները, «Հայփոստի» առաքման ծառայության գների բարձրացման հարցերը: Օրակարգում է եղել նաև բանկերի կողմից ֆինանսական հասանելիության գործիքների ընդլայնման հարցը: