Ջրի ճնշման անկում` Շենգավիթ վարչական շրջանում. փետրվարի 19-ից մինչև 21-ը
Հասարակություն
19.02.2021 | 18:29«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 19-ին ժամը 18.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 6.00-ն Երևանի Շենգավիթ վարչական շրջանի շենքերի 3-ից բարձր հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: