Վրաստանում բախումներ են գրանցվել ցուցարարների ու ոստիկանների միջև․ կան ձերբակալվածներ

Լուրեր

02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ քաղաքացիական ակտիվիստների՝ Ռուսթավելիի պողոտայում վրաններ տեղադրելու փորձերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով ու ձերբակալություններով, հայտնում է «Sputnik Georgia»-ն։

Քաղաքացիական ակտիվիստները մի քանի ամիս շարունակ գիշերներն անցկացնում են խորհրդարանի շենքի մուտքի մոտ՝ Ռուսթավելիի պողոտային հարակից փողոցում՝ պահանջելով արտահերթ ընտրություններ։

Ոստիկանների հետ բախումները սկսվել են այն բանից հետո, ինչ նրանք փորձել են վրանները տեղափոխել մայրաքաղաքի կենտրոնական պողոտա։ Իրավապահները թույլ չեն տվել, բախումներ են սկսվել, ինչի արդյունքում ձերբակալվել է մի քանի մարդ։

«Sputnik Georgia»-ն հայտնում է, որ ներկայում իրավիճակը հանդարտվել է։ Քաղաքացիական ակտիվիստները շարունակում են կանգնած մնալ խորհրդարանի շենքի մոտ։

Հիշեցնենք՝ Վրաստանի ընդդիմությունը մինչ օրս բողոքի ցույցեր է անցկացնում նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։ Հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքելով ձայների 48,22%-ը, ստացել է երկրի օրենսդիր մարմնի 150 տեղերից 90-ը: Ընդդիմադիր կուսակցություններից ամենամեծ հաջողությունը գրանցել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «ՄԱՇ» կուսակցությունը, որի օգտին է քվեարկել ընտրողների 27,18%-ը, ստանալով 36 աթոռ խորհրդարանում:

Հինգշաբթի օրն ավելի վաղ Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Գախարիան հրաժարական էր ներկայացրել: Նա հայտարարել էր, որ հեռանալու պատճառը իշխող կուսակցությունում տարաձայնություններն էին ՝ կապված ամենամեծ ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկանոր (Նիկա) Մելիայի ձերբակալման հետ:

Տաթև Ֆռանգյան