Մյունխենյան համաժողով․ այս տարի՝ առցանց և առանց ՌԴ-ի ու ՉԺՀ-ի

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Մյունխենյան համաժողովը շարունակում է մնալ աշխարհում խոշորագույն հարթակը, որի ժամանակ քննարկվում են համախարհային անվտանգության հարցեր։ 1963 թվականի փետրվարից ֆորումն ամեն տարի Գերմանիայում է հավաքում համաշխարհային էլիտայի ներկայացուցիչներին։ Սակայն այս տարի համաճարակի պատճառով միջոցառումը տեղի կունենա առցանց ձևաչափով։ Այս տարի դրան մասնակցում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու եվրոպացի առաջնորդները, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վիրտուալ համաժողովը, որը տեղի է ունենում Ջո Բայդենի երդմնակալությունից ընդամենը մեկ ամիս անց, պետք է սկիզբ դնի ԱՄՆ-ԵՄ կապերի վերակառուցմանը, որոնք խիստ խաթարվել էին Դոնալդ Թրամփի նախագահության օրոք: Միացյալ Նահանգների նախկին նախագահը և նրա վարչակազմը բազմիցս քննադատել են ՆԱՏՕ-ին, եվրոպական դաշնակիցներին սպառնացել պատժամիջոցներով և արտահանման ավելի բարձր հարկերով, ինչպես նաև դուրս են եկել մի շարք միջազգային պայմանագրերից:

Մյունխենի համաժողովի նախագահ, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում Գերմանիայի նախկին դեսպան Վոլֆգանգ Իշինգերը DW-ին ասել է, որ անհամբերությամբ սպասում է անձնական հանդիպումներ ունենալու հնարավորությանը։

«Եթե անվտանգության համաժողովն անցկացվեր ավանդական ձևաչափով, ապա ԱՄՆ նախագահին կուղեկցեին նրա վարչակազմի տասնյակ աշխատակիցներ: Մենք նրանց հետ կարող էինք քննարկել մեր խնդիրները և հետաքրքրությունները», – շեշտել է Իշինգերը:

Համաժողովի ավանդական ձևաչափի դեպքում ենթադրվում էր մասնակիցների ավելի մեծ թիվ։ Կարևոր է նշել, որ Ռուսաստանի, Չինաստանի ու Մերձավոր Արևելքի երկրների ներկայացուցիչներն այս տարի չեն մասնակցում համաժողովին։ Այս անգամ այն զուտ ամերիկա-եվրոպական միջոցառում է լինելու։

Տաթև Ֆռանգյան