Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 191 նոր դեպք. մահացել է 5 մարդ
Հայաստանում փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 191 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170011 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 697288 վերջին մեկ օրում` 2931 նոր թեստավորում: