Չինաստանը հայտնել է 4 զինծառայողի մահվան մասին՝ Հնդկաստանի հետ 2020 թվականին գրանցված բախումների ժամանակ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Չինաստանի ազգային-ազատագրական բանակի 4 զինծառայող զոհվել է հունիս ամսին Լադակխի լեռնային շրջանում` չին-հնդկական սահմանին գրանցված բախումների ընթացքում։ Այս մասին ասվում է Weibo սոցիալական ցանցում այսօր հրապարակված Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական և իրավական հանձնաժողովի հաշվետվությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Համաձայն այդ տվյալների՝ 2020 թվականի հունիսին երկու երկրների սահմանին զինվորականների միջև բանակցության ժամանակ հնդիկ զինվորները փորձել են հատել փաստացի վերահսկողության գոտին։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, չին զինվորականների ջոկատը, ՉԺՀ պատվիրակության ղեկավարի Ցի Ֆաբաոն ու մի քանի սպաներ, չնայած հակառակորդի թվային գերակշռությանը, փորձել են կանգնեցնել նրանց։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հնդիկ զինվորականները զինված են եղել պողպատե ձողերով, փայտերով և քարերով: Ցի Ֆաբաոն դուրս է եկել առաջ ու հնդիկ զինվորներից պահանջել է անհապաղ լքել այդ տարածքն ու կրկին վերադարձել է փաստացի վերահսկման գոտի։ Սակայն հակառակորդը գրոհել է, ու սկսվել է ձեռնամարտ։

Իր զինվորների առջևը գտնվող Ցի Ֆաբաոն անմիջապես հայտնվել է մարտի մեջտեղում և ծանր վիրավորվել: Գումարտակի հրամանատար Չեն Հունցզյունը և զինծառայող Չեն Սյանժուն շտապել են նրան օգնության և փորձել են հրամանատարին քարշ տալ իրենց ուժերի խորքը, սակայն իրենք էլ են ծանր վիրավորվել և մահացել: Զինծառայող Սյաո Սիյուանը, ով նկարահանում էր բախումը ապացույցներ հավաքելու համար, նետվել է իր զինակիցներին օգնելու, սակայն վիրավորվել ու զոհվել է։ Մեկ այլ զինվոր էլ ՝ Վան Չժոժան, լեռնային գետն անցնելիս օգնել է իր զինակիցներին, սակայն ընկել է սառցե հոսքի մեջ և մահացել:

Տաթև Ֆռանգյան