Բակալավրիատի կրթական ծրագրով կհատկացվի 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ. ԿԳՄՍՆ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2021/2022 ուստարվա ընդունելության համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2918 անվճար և 22.300 վճարովի տեղ. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մագիստրատուրայի կրթական ծրագրով (անվճար), առկա ուսուցմամբ առաջարկվում է հատկացնել 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ բակալավրի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերով ընդունելության տեղերի հատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծերը հանրային քննարկման է դրվել իրավական ակտերի e-draft.am տեղեկատվական հարթակում:
Բակալավրիատի ծրագրով` անվճար տեղերից 88-ը առաջարկվում է տրամադրել օտարերկրյա քաղաքացիներին, այդ թվում` 70 տեղ նախատեսված է սփյուռքահայ դիմորդների, 13 տեղ` միջպետական պայմանագրերով ընդունելության համար: Միջպետական համաձայնագրի շրջանակում ևս 5 տեղ կհատկացվի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետին` Ղազախստանի Հանրապետության քաղաքացիների ուսումնառության համար:

Բակալավրիատի կրթական ծրագրով Արցախի Հանրապետությանը հատկացված է 60 նպատակային տեղ (չհաշված ՀՀ ոստիկանության կրթահամալիրին և ՀՀ ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային հատկացված տեղերը): 350 տեղ նախատեսվում է հատկացնել ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար: Պահուստային տեղերի համար նախատեսվել է 62 տեղ: Նախորդ տարիների նման այս տարի ևս առանձին ընդունելության տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում 2021/2022 ուսումնական տարում ընդունելություն կիրականացվի մի շարք նոր մասնագիտություններով (կրթական ծրագրերով)՝ «Գեոդեզիա և կադաստր», «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն», «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Պետական և ռազմական կառավարում», «Արհեստական բանականությամբ համակարգեր», «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում», «Նորարարությունների տնտեսագիտություն», «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Մարքեթինգային հաղորդակցություններ», «Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում», «Կիրառական վիճակագրություն» և այլն:
Նախագծով մագիստրատուրայի համար նախատեսված է պահուստային 9 տեղ ընդունելության մրցույթում հավասար միավորներ (ՄՈԳ) ունեցող դիմորդների համար:

Անվճար տեղերի հայտը ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի ներկայացրած հայտերը, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկը` ըստ բուհերի կարիերայի կենտրոնների վերլուծության: Նախապատվությունը տրվել է՝ ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային, ֆիզիկական, կենսաբանական գիտությունների, գյուղատնտեսական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտների մասնագիտություններին և կրթական ծրագրերին:

Շահագրգիռ կառույցներն ու անհատներն իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել բակալավրի կրթական ծրագրով տեղերի համար մինչև մարտի 2-ը, մագիստրատուրայի կրթական ծրագրի համար` մարտի 5-ը ներառյալ: