Հրդեհ Եղվարդ քաղաքում․ զոհ կա
Փետրվարի 18-ին, ժամը 07։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Գառնիի փողոցի շենքերից մեկի բակում կրպակ է այրվում, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:16-ին, մարվել՝ 08:47-ին: Կրպակում (մոտ 15 քմ) այրվել են կենցաղային իրեր և տանիքի փայտյա կառուցատարրեր (մասամբ). ներսում հայտնաբերվել է մոտ 60 տարեկան տղամարդու դի։