Եվրահանձնաժողովը Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ պատվաստանյութի մատակարարման 2-րդ պայմանագիրն է կնքել

Լուրեր

29.04.2024 | 00:56
Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել ՀՀ-ի հետ բանակցությունները ու ազատել անարդարացի ձերբակալվածներին, Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է բաժանարար գծերից
28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
Բոլորը

Եվրահանձնաժողովը հաստատել է ամերիկահայ բարերար, գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ պայմանագիրը՝ հավելյալ 300 միլիոն չափաբաժին կորոնավիրուսի պատվաստանյութ մատակարարելու վերաբերյալ։ Այս մասին Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա վոն դեր Լեյենը։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքէջում։

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, 150 միլիոն չափաբաժին պատվաստանյութը պետք է մատակարարվի 2021 թվականին, մնացած 150 միլիոնը՝ անհրաժեշտության դեպքում 2022 թվականին։ «Նոր պայմանագիրը նաև նախատեսում է պատվաստանյութերի նվիրաբերումը ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներ»,- նշվում է  պայմանագրում։

Ուրսուլա վոն դեր Լեյենը նշել է, որ Եվրամիությունում 22 միլիոն մարդ արդեն իսկ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնով, ինչը կազմում է բնակչության մոտ 5 տոկոսը: «Մինչ օրս Եվրամիությունը ստացել է պատվաստանյութերի 33 միլիոն չափաբաժին: 22 միլիոն մարդ՝ բնակչության մոտ 5 տոկոսը, արդեն պատվաստվել է առաջին չափաբաժնով, իսկ 7 միլիոն մարդ՝ երկու չափաբաժնով», – նշել է նա:

 

Տաթև Ֆռանգյան