Եթե վարչապետի թեկնածու առաջադրվեր Կարապետյանը, դժվար է ասել՝ հեղափոխությունն ինչ զարգացում կունենար. Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ 2018թ. գարնանը իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին։

«Երբ որ երկրի ղեկավարման իր լիազորությունների ժամկետն ավարտվեց, Սերժ Սարգսյանը ընտրվեց վարչապետ և դրանից հետո ժողովրդական ճնշումը կար: Այդ ժամանակահատվածին է վերաբերում Կարեն Կարապետյանին իշխանությունը հանձնելու հարցը: Բնականաբար Սերժ Սարգսյանը կամ իր թիմը նախապես պետք է որոշած լինեին, որ իշխանությունը փոխանցում են Կարեն Կարապետյանին: Ես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում իշխանությունը փոխանցել Կարեն Կարապետյանին նաև այն առումով, որ մեկ թիմում էին՝ ՀՀԿ-ում, և թե ով կլիներ վարչապետը տվյալ պահին, դա այլ հարց է:

Այդուհանդերձ եթե ՍերԺ Սարգսյանն իր մեջ ուժ գտներ և կարողանար հրաժարվել այն հնարավորություններից, որ իրեն տրված էին՝ երկրի ղեկավարի պաշտոնում գտնվելով, հրաժարվեր իր ունեցած լծակներից ու արտոնություններից և չառաջադրվեր որպես վարչապետի թեկնածու, և վարչապետի թեկնածու առաջադրվեր Կարեն Կարապետյանը, ապա դժվար է ասել, թե հեղափոխությունն ինչ զարգացում կունենար»,- ասաց պատգամավորը:

«Եթե հիշում եք, հեղափոխությունը երկու փուլով ընթացավ՝ առաջին փուլում մերժեցին Սերժ Սարգսյանին, երկրորդ փուլում ժողովուրդն ընտրեց իր լիդերին, ում որ ցանկացավ տեսնել երկրի ղեկավարի պաշտոնում:

Կարեն Կարապետյանը դրական իմիջ ուներ, թեև խաբուսիկ՝ գեղեցիկ տեսքով ու գեղեցիկ ժպիտով, բայց էության մեջ փուչ: Այնուամենայնիվ Եթե ՀՀԿ-ն առաջադրեր Կարեն Կարապետյանի թեկնածությունը, դժվար է պատկերացնել, թե այդ դեպքում ինչ շարունակություն կունենար հեղափոխությունը, արդյո՞ք ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին կտեսներ որպես երկրի ղեկավար, թե՞ չէ: Ես կարծում եմ, որ այո, որովհետև ես կիզակետում էի, բայց բոլորը չէ, որ այդպես են կարծում, այդ թվում նաև Սերժ Սարգսյանը, որն ասում է, թե այդ ամեն ինչը անսպասելի եղավ: Իրենց համար անսպասելի եղավ, որովհետև իրենք հաշվարկներից բավականին հեռու են, չեն գնահատում ժողովրդի ուժը»,- նշեց Աղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: