Բայդենը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը․ նա պետք է իմաստուն լինի ու անի այն, ինչը պատվաբեր է․ Newsweek-ի անդրադարձը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ում  գրեթե բոլոր նախագահի թեկնածուները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շահարկել են՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից։ Սակայն ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը եզակի հնարավորություն ունի՝ վերականգնելու Վաշինգտոնի հանդեպ հավատն ու վստահությունը՝ ապրիլի 24-ին՝ 106-րդ տարելիցին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, գրում է «Newsweek»-ի սյունակագիր Ստեֆան Փեչդիմալդջին։

Այս նշանակալի քայլով Բայդենը կարող է աշխարհին հստակ մեսիջ ուղարկել, որ «թրամփիզմից» հետո Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ  ժողովրդավարական արժեքների և սկզբունքների պահպանմանը:

Ցեղասպանությունների ճանաչման գործընթացը տարվել է դեպի քաղաքական դաշտ։ Տասնամյակներ շարունակ ամերիկաբնակ հայերը իրենց մաշկի վրա զգացել են, թե ինչպես է լինում, երբ քաղաքականությունը հաղթում է մարդու իրավունքներին։

ԱՄՆ յուրաքանչյուր նախագահական քարոզարշավ ընթացել է թեկնածուների խոստումներով՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը մինչ օրս ժխտվում է Թուրքիայի կողմից։ Ջորջ Բուշից սկսած մինչ Բարաք Օբամա՝ ԱՄՆ նախագահի բոլոր թեկանածուները խոստացել են, նախագահ ընտրվելու դեպքում, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն նախագահ ընտրվելուն պես ընկրկել են Թուրքիայի ճնշումների դեմ ու սկսել իրապաշտական քաղաքականություն վարել՝  մեղմախոսությամբ փորձելով նկարագրել այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին։

Ի տարբերություն ԱՄՆ մյուս նախագահների՝ Ջո Բայդենի համար Հայոց ցեղասպանությունը հարց է, որն ընկած է նրա քաղաքական կարիերայի հիմքում։ Որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար՝ Բայդենը հեղինակել և սատարել է բազմաթիվ հայանպաստ օրինագծեր։ Այսպես, օրինակ, նա 2007-ին ներկայացված և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից միաձայն ընդունված բանաձևի հեղինակն է, որով կոչ էր արվում հարգել թուրքաբնակ հայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակը, որը սպանվել է Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելու համար:

Մինչև փոխնախագահ դառնալը սենատոր Ջո Բայդենը 1990 թվականին աջակցել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագծին, 2007 թվականին «Լոս Անջելես թայմս» օրաթերթին տված հարցազրույցում խոսելով Թուրքիայի մասին՝ հայտարարել է, թե չի հավատում, որ կարելի է կայուն հարաբերություններ հաստատել «հորինվածքների վրա կառուցված երկրի հետ», հանդես է եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի նկատմամբ Ջորջ Բուշի վարչակազմի վարած քաղաքականության դեմ, երբ Էվանսն ազատվեց պաշտոնից այն պատճառով, որ խոսել էր հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման։

Բոլորովին վերջերս էլ Բայդենը խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը և նախագահ ընտրվելու դեպքում առաջնահերթությունը տալ  մարդու իրավունքների պաշտպանությանը։

Ի տարբերություն ԱՄՆ մյուս նախագահների, որոնք դրժել են իրենց խոստումներն ու չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ջո Բայդենը խնդիր ունի բարձրացնել ամերիկացի հանրության վստահությունը երկրի իշխանությունների հանդեպ։ «Այսօր ԱՄՆ-ում հանրությունը պառակտված է՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում ժողովրդի շարքերում անվստահություն է տիրում։ Իսկ Հայոց ցեղասպանությունը քաղաքական խնդիր չէ, այն մարդու իրավունքների խնդիր է: Եվ Բայդենը պետք է իմաստուն լինի ու անի այն, ինչը պատվաբեր է: Նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակում է հոդվածագիրը:

Տաթև Ֆռանգյան