Իտալիայում ժայթքել է Էթնա հրաբուխը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սիցիլիայի արևելյան ափերին Էթնա հրաբխի նոր ժայթքումներ են ֆիքսել Իտալիայի գեոֆիզիկայի ու հրաբխագիտություն ազգային ինստիտուտի մասնագետները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Գիտնականների տվյալների համաձայն՝ ակտիվության հերթական ուժեղացումը սկսվել է տեղի ժամանակով ժամը 16։10-ին և ուղեկցվել է լավայի ու հրաբխային մոխրի ժայթքումներով, ինչն առաջացրել է հսկայական ամպ, որը շուրջ մեկ կիլոմետր վեր է խոյացել խառնարանի վրա։

Ժայթքումը գրանցվել է հրաբխի հարավարևելյան լանջին, որի երկայնքով շիկացած լավայի հոսքերն իջել են մինչև ծովի մակարդակից մոտ երկու հազար մետր բարձրության վրա:

Ստրոմբոլյան տիպի ժայթքումին բնորոշ են ոչ ուժեղ պայթյուններ, այսպես կոչված, հրաբխային «ռումբերի» ու բավականին խոշոր չափերի հասնող շիկացած խարամների կտորների արտանետումներ: Քարի այս կտորներն ընկել են հրաբխի մոտակայքում գտնվող մի քանի բնակավայրերի, մասնավորապես `Նիկոլոզի, Պեդարայի, Մասկալուցիայի և Տրեակաստանի վրա:

«Քարե անձրևը» որոշակի նյութական վնաս է հասցրել, սակայն զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տաթև Ֆռանգյան