Ապրիլյան քննիչ հանձնաժողով ստեղծելով բանակի քանդման փուլի հերթական սկիզբը դրեցին. Սերժ Սարգսյան

Լուրեր

08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
Բոլորը

– Իրենք էլ Ձեզ են վերագրում, ասում են՝ նախկին իշխանությունն է: Հիշո՞ւմ եք, քանի անգամ է ասել վարչապետը, որ նախկին իշխանությունը կփորձի դավադիր պատերազմ սանձազերծել, իսկ պատերազմի ժամանակ էլ զորքերի մեջ տարածել են, որ հողերն արդեն ծախած են  և մի՛ կռվեք, նահանջեք:

– Բայց խնդրում եմ, ամեն անգամ այդ սուտասանի խոսքերը մեջտեղ չբերեք, որովհետև իր հետ այդ սուտը հերքել է իր ժամանակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն աշխատած գնդապետը՝ Համբարձումյանը:

Ասել է, չէ՞, որ վարչապետից ցուցում է ստացել հետաքննել, և պարզվել է ամբողջովին հակառակը, էլ ես ինչ պետք է դա հերքեմ կամ չհերքեմ: Այսինքն՝ մենք ինչո՞ւ պետք է դավադիր պատերազմ հայտարարեինք, կամ չհայտարարեինք: Այսինքն, երբ մարդ ինչ-որ անհիմն հայտարարություններ  է անում, երևի ղեկավարվում է այն սկզբունքով, թե ինքն ինչ կաներ այդպիսի պարագայում: Այո, իրենք դավադիր էին 2016-ին, երբ հերյուրանքներ էին տարածում, որ զորքը խոտ էր ուտում, բահով էր կռվում և այլն, և այլն: Դա իրենք էին, չէ՞, անում: Մեզնից մեկը 44 օրվա ընթացքում մի բան ասե՞լ է  հրապարակավ, իրենք ենթադրություններն անում էին, տարածում էին ու, ցավոք, չէին հերքում:

– Ապրիլյանի ժամանակ հերքեցին, պարո՛ն նախագահ, իրենք էլ ընդունեցին, որ բահերով կռիվ չի եղել:

– Բայց որքա՞ն ժամանակ անց: Բայց այդ հերքումը քոռ կոպեկ չարժեր. ինչո՞ւ, որովհետև Ապրիլյան քննիչ հանձնաժողով ստեղծելով՝ բանակի քանդման հերթական փուլի սկիզբը դրեցին: Ինչպե՞ս կարելի էր ստեղծել այդպիսի հանձնաժողով, ինչպե՞ս կարելի էր հարյուրավոր սպաների, զինվորների հրավիրել այնտեղ ու ինչպե՞ս կարելի էր բանակը դրանով քանդել: Քանդել բառն այն չէ, միգուցե՝ պատից մի աղյուս հանել:

– Դուք ինչո՞ւ գնացիք, պարո՛ն նախագահ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը չգնաց, մերժեց, Դուք ինչո՞ւ գնացիք:

– Ես պարտավոր էի գնալ և առաջին հերթին պաշտպանել Ապրիլյան պատերազմի հերոսների պատիվը, բա ո՞վ  պետք է պաշտպաներ, ես գնացել եմ պաշտպանելու, ես գնացել եմ այդ հանձնաժողովի անդամներին ասելու, թե ինչ է ընդհանրապես պատերազմը, և մենք ինչպես ենք վարվել: Ես գնացել եմ այդ մարդկանց բացատրելու, փորձ եմ արել նրանց համոզելու, որ անիմաստ է, մի արեք այդ բանը, բա ի՞նչ անեի, խուսափեի՞, չէի կարող խուսափել: Նորից եմ ասում, դա բանակը ջախջախելու հերթական փուլն էր: