ՅՈՒՆԻՍԵՖ-ը կնքել է ՔՈՎԻԴ-19 Pfizer-BioNTech պատվաստանյութերի մատակարարման պայմանագիրը

Լուրեր

01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ COVAX միջազգային նախաձեռնության անունից 2021 թվականի ընթացքում, Pfizer-BioNTech պատվաստանյութերի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել՝ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարող Pfizer-ի հետ:

Պատվաստանյութերի մատակարարման մեկնարկն ակնկալվում է 2021 թվականի առաջին եռամսյակում, երբ այն երկրները, որոնց COVAX-ը հատկացրել է Pfizer-BioNTech պատվաստանյութի չափաբաժին, կհաստատեն, որ լիարժեք բավարարում են Pfizer-BioNTech-ի և COVAX-ի սահմանված բոլոր պահանջները:

COVAX կառույցի նպատակն է՝ ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերն անվտանգ կերպով և արդյունավետ հասանելի դարձնել բոլոր երկրների համար, անկախ դրանց տնտեսական վիճակից: Մատակարարման այս համաձայնագիրը ՅՈՒՆԻՍԵՖ-ին թույլ է տալիս ձեռք բերել մինչև 40 միլիոն դեղաչափ, որոնց 2021 թ.-ի հասանելիությունն ապահովված է եղել COVAX-ի՝ Pfizer-BioNTech-ի հետ նախնական գնման պայմանագրով (APA)։

Pfizer-BioNTech ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութը, որը 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ին առաջինն է ընդգրկվել ԱՀԿ-ի՝ արտակարգ իրավիճակներում օգտագործման ցուցակում (WHO Emergency Use Listing), պետք է պատշաճ պահման (սառցային շղթայի) հնարավորություն ունենա: ՅՈՒՆԻՍԵՖ-ն անդադար աշխատում է գործընկերների հետ՝ պետություններին աջակցելու անհրաժեշտ պայմաններ ստեղծել պահպանելու և բաշխելու ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի տարբեր տեսակներ, որոնք ունեն նույնքան տարբեր պահպանման կանոններ։

Այս համաձայնագիրը երկարաժամկետ մատակարարման երկրորդ պայմանագիրն է, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստորագրել է ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութեր արտադրողի հետ՝ COVAX նախաձեռնության անունից: Անցյալ շաբաթ ՅՈՒՆԻՍԵՖ-ը համաձայնագիր ստորագրեց Հնդկաստանի «Serum Institute»-ի հետ՝ ձեռք բերելու AstraZeneca և Novavax տեխնոլոգիաների փոխանցման շնորհիվ արտադրված երկու պատվաստանյութ՝ ԱՀԿ-ի կողմից պատվաստանյութի հաստատման պայմանով:

COVAX կառույցը, որը համաղեկավարվում է «Gavi» պատվաստանյութերի դաշինքի, CEPI-ի և ԱՀԿ-ի կողմից, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ, նպատակ ունի մինչև 2021 թվականի ավարտն ապահովել ՔՈՎԻԴ-19 հաստատված պատվաստանյութերի առնվազն 2 միլիարդ չափաբաժին, ինչը մասնակից երկրներին հնարավորություն կտա պաշտպանել առաջնագծում աշխատողներին՝ առողջապահական ոլորտի և սոցիալական աշխատողներին, ինչպես նաև բարձր ռիսկային գոտում և խոցելի խմբերում գտնվող մարդկանց: