Տեղի է ունեցել զրպարտության գործով Նավալնիի դատավարության 3-րդ լսումը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Այսօր Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանի դատարանում տեղի է ունեցել պատերազմի վետերանին զրպարտելու գործով Ալեքսեյ Նավալնիի դատավարության երրորդ լսումը։  Դատախազ Եկատերինա Ֆռոլովան խնդրել է Նավալնիի հանդեպ 950 հազար ռուբլու չափով տուգանք նշանակել,  իսկ, ըստ մեղադրող կողմի, հաշվի առնելով, որ քաղաքական գործիչը զրպարտություն է արել «Իվ Ռոշեի» գործով դատավիճիռը կատարելուց առաջ, վերջնական տեսքով դատախազն առաջարկել է նշանակել 3,5 տարվա ազատազրկում՝ ընդհանուր ռեժիմի գաղութում․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նավալնիի պաշտպանական կողմը խնդրել է դատարանին արդարացնել նրան, իսկ քրեական հետապնդումը դադարեցնել։

Ալեքսեյ Նավալնիի գործով դատավարության նիստը տեղափոխվել է փետրվարի 20-ին։

«Ամբաստանյալի վերջին խոսքի հայտարարությունը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 14: 00-ին», – հայտարարել է Վերա Ակիմովան ՝ Մոսկվայի Բաբուշկինսկի շրջանի թիվ 321 բաժնի դատավորը:

Ամբաստանյալի վերջին խոսքից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։ Սակայն Նավալնին լսելով նշանակված օրվա մասին՝ սկսել է վիճել, քանի որ շաբաթ օրը պետք է տեղի ունենա նաև Մոսկվային Սիմյոնովսկոյի դատարանի որոշման բողոքարկումը։

Այնուհետև  տեղեկացվել է, որ այդ երկու դատավարությունների միջև 4 ժամվա տարբերություն կա։