Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիները հակաղարաբաղյան էին, լուրջ ներդրում Արցախում չի արվել. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
Բոլորը

«Երբ ասվում է, որ 2018-ի շարժումը  հակաղարաբաղյան շարժում էր, պետք է ապացույցներ ներկայացվի, ես էլ կարող եմ ասել, որ իր կառավարման 10 տարիները հակաղարաբաղյան էին, որովհետև այդ տարիների ընթացքում որևէ խոշոր ներդրում Արցախում տեղի չունեցավ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարություններին:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցին, թե ողջամիտ կասկածներ ունի, որ 5 միլիարդը առաջարկվել է նաև Նիկոլ Փաշինյանին, Հակոբյանն արձագանքեց,որ որևէ տեղեկություն չունի որևէ միլիարդի մասին։

Անդրադառնալով հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը երկու տարի շարունակ իր հայտարարություններով բանակցային գործընթացը փակուղի մտցրեց, Հակոբյանն արձագանքեց․«Ո՞ր բանակցային գործընթացը, այն բանակցային գործընթացը, որ 7 շրջանները պետք է վերադարձվեին Ադրբեջանի՞ն, այդ բանակցային գործընթացը ստոպ տրվեց և սկսվեց նոր բանակցային գործընթաց սկսե՞ց: Իսկ ինչ պետք է արվեր, գնայինք այդ բանակցությունների ճանապարհո՞վ։ Եթե բանակցությունները գնում էին 7 շրջանները վերադարձնելու ճանապարհով, ինչո՞ւ ժողովրդին չէին պատրաստում դրան:Եթե այդպիսի բանակցություններ էին տեղի ունենում դրսում, պետք է համահունչ պատրաստեին նաև ժողովրդին»։

Մանրամասները՝ տեսանյութում: