Բռնաբարության դեպք Ավստրալիայի խորհրդարանում․ երկրի վարչապետը ներողություն է խնդրել ու խոստացել հետաքննություն իրականացնել

Լուրեր

01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը  ներողություն է խնդրել մի կնոջից, որը պնդել է, որ իր գործընկերներից մեկն իրեն բռնաբարել է երկրի խորհրդարանում, և խոստացել է մանրակրկիտ հետաքննություն իրականացնել, գրում է Reuters-ը: Կինը հայտարարել է, որ իրեն բռնաբարել են պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսի գրասենյակում 2019 թվականի մարտ ամսին, և նա եղել է Մորիսոնի իշխող՝ Լիբերալ կուսակցության աշխատակից։

Վերջինս տեղի ԶԼՄ-ներին հայտնել է, որ դիմել է ոստիկանություն այդ տարվա ապրիլ ամսին, բայց որոշել է, որ պաշտոնական բողոք ներկայացնելը կարող է վնասել իր կարիերային։ Ոստիկանությունից հաստատել են, որ խոսել են կնոջ հետ 2019 թվականի ապրիլին, սակայն նա չի ցանկացել պաշտոնապես բողոք ներկայացնել։

Կինը նաև պատմել է, որ Ռեյնոլդսի գրասենյակի բարձրաստիճան անձնակազմին հայտնել է իր հանդեպ տեղի ունեցած ոտնձգության մասին: Սակայն դրանից հետո իրեն խնդրել են մասնակցել գրասենյակի անձնակազմի հետ հանդիպմանը այնտեղ, որտեղ, ինչպես ինքն է պնդում, իր հանդեպ բռնություն են կիրառել:

Ավստրալիայի վարչապետ Մորիսոնը ներողություն է խնդրել կնոջից ու խոստացել հետաքննություն իրականացնել։

«Դա չպետք է տեղի ունենար, ես ներողություն եմ խնդրում»,- լրագրողներին հայտնել է Մորիսոնը։

 

Տաթև Ֆռանգյան