Բայդենը պետք է պատժամիջոցներ կիրառի հայերի դեմ ռազմական հանցագործություններ իրականացնողների նկատմամբ․ հանցագործների ցուցակը

Լուրեր

01.04.2026 | 09:40
Իտալիան 3-րդ անգամ անընդմեջ բաց կթողնի աշխարհի առաջնությունը, ևս 4 եվրոպական հավաքական նվաճել է ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 09:31
Հրապարակվել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը
31.03.2026 | 23:28
Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարձակումը և կրկին համատեղ հետաքննություն առաջարկում
31.03.2026 | 23:12
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
31.03.2026 | 22:59
Ադրբեջանում ուժեղ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել
31.03.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.03.2026 | 22:28
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո
31.03.2026 | 22:14
Կոշտ կենցաղային թափոնների կառավարում․ ՏԿԵ նախարարը հանդիպել է մարզպետների հետ
31.03.2026 | 22:01
ԱՄՆ-ը տեղյակ է հակառակորդների կողմից Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մասին․ Հեգսեթ
31.03.2026 | 21:47
Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է
31.03.2026 | 21:34
Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից հեռանալու համար, հակառակ՝ դեպքում «խաղաղության այլ  պայմաններ» կլինեն
31.03.2026 | 21:17
Ֆրանսիան Իսրայելին արգելել է իր օդային տարածքն օգտագործել՝ Իրանի պատերազմի ամերիկյան զենք տեղափոխելու նպատակով. Reuters
31.03.2026 | 21:00
Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:54
«Գնացե՛ք, ձեր սեփական նավթը վերցրեք Հորմուզի նեղուցից». Թրամփը՝ դաշնակից երկրներին
31.03.2026 | 20:45
«Արգելված» ֆիլմ՝ անկախացման մասին․ ինչու է Պասկևիչյանի վավերագրությունը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի վրա։ Ադրբեջանցիներին աջակցում էին թուրք զինվորականները, ջիհադիստ վարձկանները՝ անօդաչուներով, ծանր հրետանիով, հրթիռային համակարգերով ու հատուկ ուժերով։ Ամենաքիչը 3․500 հայ սպանվեց, ավելի քան 100․000 քաղաքացի տեղահանվեց 44-օրյա պատերազմի ընթացքում։ Այս մասին Ahval-ում հրապարակված հոդվածում գրում է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ու խաղաղության կառուցման ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսը։

Ըստ հոդվածագրի՝ ականատեսները նկարագրում են, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները խեղել մարմիններ, գլխատել խաղաղ բնակիչների, օգտագործել արգելված զենքեր, ինչպիսին են կասետային ռումբերն ու սպիտակ ֆոսֆորը։ Ֆիլիպսի կարծիքով՝ պատժամիջոցներն անհրաժեշտ են՝ մարդկության դեմ ու ռազմական հանցագործություններ կատարածներին պատասխանատվության կանչելու համար։

Բացի այդ, հոդվածագիրը նշում է, որ Թուրքիան Սիրիայից ու Լիբիայից 2․000 ջիհադիստ է տեղափոխել՝ հայերին սպանելու համար պարգևավճար խոստանալով։ Ջիհադիստների առաջնորդների ինքնությունը պարզ է, նրանց տվյալները ներկայացնում է հոդվածագիրը․

Սայֆ Բալուդ (Սայֆ Աբու Բաքր) – ղեկավարել է Սիրիական ազգային բանակի Համզա դիվիզիան։ Մասնակցել է «Ձիթենու ճյուղ» օպերացիային, Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաք ներխուժմանը, Լիբիայի քաղաքացիական պատերազմին, երկուսն էլ՝ Թուրքիայի հովանավորությամբ։ 2013թ․ Բալուդը հայտնվել է ԻԼԻՊ-ի տեսանյութում։ Նա և իր վարձկան ընկերները պատասխանատու են բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար՝ ներառյալ քուրդ կանանց առևանգումն ու Աֆրինում դաժան բռնաճնշումները։ Նա Թուրքիայի ամենավստահելի ջիհադիստ առաջնորդն է։ Նա և նրա մոտավորապես 500 համախոհ տեղափոխվել է Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու համար։

Ֆեհիմ Իսա – 2015 թվականից ղեկավարում է Սիրիայի ազգային բանակի Սուլթան Մուրադ դիվիզիան։ Նա ուղղակիորեն ներագրավվել է թուրքական «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» օպերացիաներում, մասնակցել Լիբիայի քաղաքացիական պատերազմին։ Նա և իր դիվիզիան նույնպես մեղադրվում են ռազմական հանցագործությունների մեջ, ինչպիսին է քուրդ զինվորների խոշտանգումը, խաղաղ բնակիչների հրթիռակոծումը։

Աբու Ամշա – Սուլեյման Շահ բրիգադի ղեկավարն է, մականունը՝ ալ-Ամշատ, ճանաչում է ձեռք բերել 2018 թվականին՝ որպես Աֆրինը բռնազավթած ամենադաժան խմբավորում։ Մարդկանց առևանգելով՝ տարեկան 12 մլն դոլար է աշխատել։ Նա նաև մեղադրվում է սպանության ու բռնաբարության մեջ։

Մյուս ջիհադիստ հանցագործներն են Ահմեդ Օսմանը՝ Սուլթան Մուրադ դիվիզիայից, Աբու Ջալալը՝ Համզա դիվիազիայի ռազմական ղեկավարը, Մոհամմադ ալ-Աբդուլլահը՝ Համզա դիվիզիայի, այսպես ասած, քաղաքական բյուրոյի ղեկավարը, Ֆադլալլահ ալ-Հաջին՝ Ֆայլաք ալ-Շամի ղեկավարը։

Դեյվիդ Ֆիլիպսը նշում է, որ այս ջիհադիստներն ինքնուրույն չեն գործել։ Լեռնային Ղարաբաղի օպերացիան ղեկավարել է Հաքան Ֆիդանը՝ Թուրքիայի ազգային հետախուզության գործակալության ղեկավարը։ Դաշտային գործողությունները ղեկավարել են թուրք գործող հրամանատարները։

Գեներալ-մայոր Բահթիյար Էրսայ – Թուրքիայի ցամաքային զորքերի գործողությունների վարչության պետ, որը վերահսկում էր Արցախի դեմ գործողություններում Ադրբեջանի գլխավոր շտաբը։ Նա նախկինում եղել է Թուրքիայի 2-րդ բրիգադի հրամանատարը, որը հայտնի է Սիրիայում քուրդ բնակիչների նկատմամբ դաժան վերաբերմունքով։ Ուլտրածայրահեղական ազգայնականանները՝ «Գորշ գայլերից», միացել են այս բրիգադին։

Գերերալ-մայոր Գյոքսել Քահյա – թուրքական ռազմաօդային ուժերի մատակարարման ու սպասարկման առաջին կենտրոնի ղեկավար։ Նա ղեկավարել է թուրքական Բայրաքթարների կիրառումը Լիբիայում ու Արցախում։ Անօդաչուները սպանել են բազմաթիվ խաղաղ բնակիչների։

Գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օգնայ – Թուրքիայի ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատար։ Համաձայն ԵԱՀԿ-ում Հայաստանի ներկայացուցիչների՝ Օգնայը մասնակցել է Արցախում օպերացիայի պլանավորմանն ու իրագործմանը։ Նա Ադրբեջանում եղել է սեպտեմբերի 4-ին՝ պլանավորելով համատեղ գործողությունները Ադրբեջանի ԶՈՒ-ի հետ։

Նշվում է նաև թոշակի անցած թուրք գեներալ Ադնան Թանրվերդիի մասին, որը կարևոր դերակատարում է ունեցել սիրիացի վարձկանների հավաքագրման, զինման, ուսուցման, Լիբիա ու Արցախ տեղափոխման գործում։ Ադրբեջանը սիրիացի վարձկաններին ամսական 2000 դոլար է վճարել։

Հոդվածագիրը ներկայացնում է նաև ադրբեջանցի գեներալներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել Արցախի դեմ իրականացված ռազմական հարձակմանը։

Գեներալ-մայոր Հիքմեթ Հասանով – Ադրբեջանի 1-ին բանակային կորպուսի հրամանատար, համակարգում էր ռազմական գործողությունները հյուսիսային ճակատում և կարևոր դերակատարում է ունեցել Մատաղիսի ու այլ հյուսիսային բնակավայրերի գրավման գործում։

Գեներալ-մայոր Մայիս Բարխուդարով – Ադրբեջանի 2-րդ բանակային կորպուսի  հրամանատար, պատասխանատու է Արցախի հարավում իրականացված գործողությունների համար։ Նա ղեկավարել է Ջաբրայիլի օկուպացիան, որտեղ շատ խաղաղ բնակիչներ են սպանվել։

Գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոև – Ադրբեջանի հատուկ ուժերի հրամանատար, Արցախի դեմ գործողություններում ընդգրկված ամենաբարձրաստիճան ադրբեջանցի զինվորականը։ Նա սերտ կապեր ունի MIT-ի ու Թուրքիայի գլխավոր շտաբի հետ։ Վերջերս է ստացել գեներալ-լեյտենանտի կոչում։

Հոդվածում ասվում է, որ Արցախում այլ ռազմական հանցագործություններ ևս կատարվել են, որոնք Կոլումբիայի համալսարանի՝ Արցախում ոճրագործությունների ուսումնասիրման ծրագիրը կփաստագրի ու կավելացնի հանցագործների ցուցակը։

«Մենք գիտենք՝ ովքեր են իրականացրել այս հանցագործությունները։ Նախագահ Բայդենի վարչակազմը աչք կփակի Արցախում եղած վայրագությունների վրա, եթե հանցագործներին պատասխանատվության կկանչի։ Ի տարբերություն նախորդ  վարչակազմի՝  ԱՄՆ կառավարության պաշտոնյաները հիմա Թուրքիայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում են ցուցաբերում։ Այն պետք է վերահաստատի իր հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, որը ներառում է Միացյալ Նահագները, Ռուսաստանն ու Ֆրանսիան։ Լեռնային Ղարաբաղում կայունություն է ռուս խաղաղապահների ներկայությամբ»,- գրում է հեղինակը։

«ԱՄՆ-ն պիտի պատժամիջոցներ կիրառի հանցագործների նկատմամբ՝ նրանց ու նրանց ընտանիքի անդամների համար ճանապարհորդական արգելք սահմանելով, սառեցնելով ակտիվները։ Նաև պետք է գործերը տրամադրի Ինտերպոլին ու կարմիր տեղակագրեր պահանջի՝ ձերբակալման համար»,- գրում է հոդվածի հեղինակը։

Ֆիլիպսը նշում է, որ ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելը լավագույն միջոցն է՝ կանխարգելելու թուրքերի, ադրբեջանցիների ու նրանց ջիհադիստ պրոքսիների կողմից մարդկության դեմ իրականացվելիք հետագա հանցագործությունները։

Էմմա Չոբանյան