Ըստ մեր նախագծի՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին զենք կտրամադրվի. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
Բոլորը

Սահմանամերձ համայնքների բնակիչներին, ըստ մեր նախագծի, հնարավորություն կընձեռվի տրամադրել ակոսավոր որսորդական զենքեր։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկում են զինել սահմանամերձ համայքների բնակիչներին:

Պատգամավորի խոսքով՝ փոխվել են իրավակարգավորումները, վերացրել են իրավական խոչընդոտները, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան զենք կրելու:

«Որսորդական հրացանները շատ մոտ են մարտական հրացաններին, և այս նոր ստեղծված իրավիճակում, երբ սահմանամերձ գոտիներն անմիջական առնչություն ունեն Ադրբեջանի Հանրապետության հետ, կարծում ենք, անհրաժեշտություն է, որ այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն զենք ունենալու, պետք է ունենան»,- նշեց Խաչատրյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝ նախագիծը հրատապ է. «Եթե մի բան անհրաժեշտ է բնակիչների համար, պետք է արվի առանց ձգձգելու, բայց հրատապությունը սահմանային իրավիճակի հետ կապված չէ»:

Հարցին, թե արդյո՞ք ռիսկեր չկան, որ քաղաքացիները զենքը միմյանց դեմ կօգտագործեն, Խաչատրյանը պատասխանեց, որ ցանկացած զենք արդեն ռիսկ է, սակայն այն բնակիչները, ովքեր  կստանան զենքը կրելու իրավունք, նրանց հետ համապատասխան աշխատանքներ են կատարվելու՝ զենքը կրելու, պահելու, կրակելու հմտությունների վերաբերյալ, նաև ոստիկանությունն է ուժեղացնելու հսկողությունը։

Մանրամասները՝ տեսանյութում: