Ինչո՞ւ է հեռանում Օսիկյանը և ո՞վ նրան կփոխարինի

Լուրեր

03.07.2026 | 12:21
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
03.07.2026 | 12:12
ԱՄՆ-ը մտավախություն է ունեցել, որ Իսրայելը մահափորձ է ծրագրել Իրանի գլխավոր բանակցողներ Արաղչիի և Ղալիբաֆի դեմ. NYT
03.07.2026 | 12:02
Նոր ոչ աշխատանքային օր՝ տոնացույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 11:56
Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 11:52
Այսօր հանրապետությունում կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, Արարատյան դաշտում և Երևանում այն կհասնի 34-36 աստիճանի
03.07.2026 | 11:39
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
03.07.2026 | 11:20
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին. զոհ կա
03.07.2026 | 11:11
«Արտյոմին ու Գոռին չոտկի կտաս, մնացածին՝ 20 պակաս ես տալում, հարցը լուծվում ա»․ ՀԿԿ ձայնագրություն
03.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը՝ ՈՒՂԻՂ
03.07.2026 | 10:48
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մասնավոր վեճ է լուծել․ գործն ուղարկվել է դատախազին
03.07.2026 | 10:36
Կիևում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
03.07.2026 | 10:23
Փաշինյանը Թեհրան է մեկնել ոչ թե կառավարական, այլ մասնավոր` FlyOne-ի ինքնաթիռով
03.07.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 3-ի դրությամբ
03.07.2026 | 10:10
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար
03.07.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ոչ պաշտոնական տվյալների համաձայն, աշխատանքից ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, որը գլխավորում էր ուղղիչ հաստատությունների համակարգը 2014 թվականից:

Արդարադատության նախարարությունից ողջ օրվա ընթացքում տեղեկությունն այս չէին հերքում: Իսկ քրեակատարողական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը լռում էր, կամ լավագույն դեպքում վստահեցնում էր, որ իր պետը աշխատանքի վայրում է: Այս պնդումը ավելի նման էր պաշտոնան կության լուրի հաստատման: Օսիկյանի ազատման մասին ՀՀ Նախագահի հրաման դեռ հրապարակված չէ:

Արթուր Օսիկյանը ամերիկյան երկու համալսարան է ավարտել, օտար լեզուների է տիրապետում, «մտավորական» ոստիկանի իմիջ ուներ, և երբ 2014 թվականին ՔԿՎ պետի պաշտոնում փոխարինեց կոշտ ղեկավար, ուժային մեթոդների կողմնակից Հայկ Հարությունյանին, հույս կար, որ ազատազրկման վայրերը ևս կբարեփոխվեն, կմոտենան սոցիալական տիպի հիմնարկների, որ գոնե մարդու իրավունքների առումով համակարգում հետընթաց չի գրանցվի: Բայց տեղի ունեցավ հակառակը:
«Քաղաքակիրթ» իմիջով Օսիկյանի օրոք համակարգում արմատացան քրեական բարքերը, դատապարտված և կալանավորված անձանց պահման պայմաններում հետընթաց գրանցվեց, ինչը բազմիցս նշել են իրավապաշտպանները:
Առողջ վիճակում կալանավայր մուտք գործելով մարդիկ կարճ ժամանակում հաշմանդամ էին դառնում: Վահան Շիրխանյանը, որը կալանավորվել էր Արթուր Վարդանյանի «բանդայի» գործով, մեկ տարի կալանավայրում անցկացնելուց հետո անգամ իքնուրույ ն տեղաշարժվել չէր կարողանում: Նա խցից տեսակցության սենյակ էր հասնում ձեռնափայտով: Իր գործով դատական նիստերին հաճախ վատառողջ լինելու պատճառով չէր ներկայանում, ինչի արդյունքում նիստերը հետաձգվում էին:

Դեռ թարմ է հիշողությունը Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի կալանավայրում անցկացրած ամիսների մասին: Անգամ իշխանության ներկայացուցիչները, ինչպես, օրինակ, Էդուարդ Շարմազանովը, ընդունում էին, որ նրա առողջությունը վատացել է կալանավայրում գտնվելու ընթացքում: Հաց բերողի մահը՝ 2017 թվականի մարտի 16-ին, հանրային գիտակցության մեջ կապված է հենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անցկացրած նրա օրերի հետ:

Հասարակական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, որը մեղադրվում է Ցեղասպանության 100-ամյակին հասարակական անկարգություններ կազմակերպելու համար, ըստ ն րա հարազատների և փաստաբանների, մի քանի անգամ ծեծի է ենթարկվել խցակիցների կողմից: Սա ևս վկայում է, որ Արթուր Օսիկյանի օրոք կալանավայրը ոչ պաշտոնական հաշվեհարդարների վայր է դարձել:
«Սասնա ծռեր» խմբի անդամներ, երկու ոստիկանների սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի համար նույնպես կալանավայրում անտանելի պայմաններ էին ստեղծել: Նրանք, ինչպես հայտնի է, մոտ 1 ամիս հացադուլի մեջ էին և պահանջում էին իրենց տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր»: Իրավապաշտպաններ Արթուր Սաքունցի, Նինա Կարապետյանցի, «Սասնա ծռերին» աջակցող ակտիվիստների կարծիքով, նրանք այդ պահանջը ներկայացնում էին , քանի որ ճնշումների էին ենթարկվում հանցաշխարհի ներկայացուցիչների կողմից, որոնք հնազանդ են կալանավայրերի ղեկավար կազմին:

Վերջին երեք տարում վատթարացել էր նաև կալանավայրերի բուժսպասարկման, հիգիենիկ սանիտարական վիճակը: Հիշարժան է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի 2016 թվականի դեկտեմբերի այցելությունը «Նուբարաշեն» ՔԿՀ, որի ժամանակ ստորին հարկում գտնվող խցերում կեղտաջրեր ու բորբոս էին հայտնաբերվել, ինչպես նաև «բազմաթիվ խավարասերներ, որոնք մեծաքանակ խմբերով գտնվում էին և՛ առաստաղի, և՛ պատերի, և՛ սնունդ (հաց) պարունակող տուփերում»:

Տապալված էր նաև օպերատիվ աշխատանքը: 2016 թվականի վերջին քննչական կոմիտեն տվյալներ հրապարակեց ազատազրկման վայրերում կատարվող հանցագործությունների վերաբերյալ։ Պարզվեց՝ «2016 թվականին հանրապետությունում գրանցված խարդախությամբ գույքի եւ գումարի հափշտակության 964 դեպքերից 106-ը կազմակերպվել եւ իրականացվել է դատապարտյալների կամ կալանավորվածների կողմից»։

Արթուր Օսիկյանը պաշտոնավարման տարիներին ոչ մի անգամ մամուլի ասուլիս չի հրավիրել, հավանաբար, կանխատեսելով տհաճ հարցերը: Նրա օրոք կալանավայրերը գրեթե ամբողջությամբ փակ են եղել ԶԼՄ-ների առաջ: Հիմնական պատճառաբանությունը, որը բերվում էր լրագրողների այցելությունը մերժելիս, եղել է հիմնարկների անձնակազմի զբաղված լինելու հանգամանքը:
Ո՞վ է լինելու ՔԿՎ հաջորդ պետը: Այս օրերին երկու անուն է շրջանառվում իրավապահ շրջանակներում՝ Աշոտ Գիզիրյան, հին ոստիկան, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ, Շիրակի նախկին մարզպետ, ծնունդով արցախցի, և ՔԿՎ պետի անվտանգության գծով տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյան, որը աշխատել է ՔԿՎ բոլոր պետերի օրոք: ՔԿՎ պետը նշանակվում է ՀՀ նախագահի հրամանով և որպես կանոն, նրա վստահելի անձանց շրջանակից:

Սյուզան Սիմոնյան