Արցախի նախագահը Աստղաշեն համայնքում ծանոթացել է կառուցվելիք նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին
Հասարակություն
13.02.2021 | 21:11«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր այցելել եմ Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի վարչական տարածք և ծանոթացել պետական և բարեգործական միջոցներով կառուցվելիք նոր բնակավայրի հիմնադրման աշխատանքներին:
Շուրջ 200 նորակառույց բնակելի տները նախատեսված են շրջանի անօթևան մնացած ընտանիքների համար: Շուտով կմեկնարկեն նմանատիպ ևս մի քանի խոշորամասշտաբ բնակարանաշինական ծրագրեր»,- գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: