Վատնման եղանակով հափշտակվել է 25 միլիոն դրամից ավելի գումար․ ոստիկանության նոր բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառմամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և իրականացման ու շահառուներին գումարի տրամադրման կարգը հաստատելու մասին» Կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի որոշման համաձայն՝ բարձրադիր գոտիներում մինչև 2020 թվականի հունիսի 5-ը նախատեսվել է գետերի առափնյա հատվածներում իրականացնել ծառատնկման աշխատանքներ, որի հիման վրա շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի և «Հայանտառ» կազմակերպության միջև 2020 թվականի մայիսի 20-ին կնքվել է պայմանագիր և «Հայանտառ» կազմակերպությանը փոխանցվել է ընդհանուր 105 միլիոն 940 հազար դրամից ավելի գումար։

Այնուհետև «Հայանտառի» «Ջիլիզայի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրենն ու այլ իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով և խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, նույն օրը կազմակերպել են իրենց փաստացի պատկանող ընկերությունների հետ ընդհանուր 435 հազար ուռենու շիվերի մթերման և տնկման ծառայությունների մատուցման ձևական պայմանագրերի կնքման գործընթացներ։
Դրանից հետո, վերոհիյալ պաշտոնատար անձինք, «Հայանտառ» կազմակերպության կողմից իրենց կազմակերպություններին փոխանցված ընդհանուր 25 միլիոն 572 հազար դրամը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, չեն կատարել նշված պայմանագրերով նախատեսված աշխատանքները, սակայն կազմել են պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման ակտեր, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառել ուռենու շիվերի մթերման ու տնկման, ինչպես և բանվորներին հետադարձով իրենց բնակավայրից անտառ տեղափոխելու վերաբերյալ։ Հիշյալ ապօրինությունների հետևանքով վատնման եղանակով հափշտակել են այդ աշխատանքների համար փոխանցված՝ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 25 միլիոն 572 հազար դրամը։

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե:

`