Գրոհի է ենթարկվել Սիրիայում ռուսական ավիաբազան

Լուրեր

01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Սիրիայում տեղակայված ռուսական Խմեյմիմի ավիաբազայի վրա գրոհ է իրականացվել հեռահար համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի օգտագործմամբ։ Սակայն «Թշնամի կողմերի հաշտեցման կենտրոնի» ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Սիտնիկը հայտնել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը դիմակայել են այս գրոհին, գրում է «Ռադիո Սպուտնիկը»։

Վերջինս պարզաբանել է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին  Մոսկվայի ժամանակով ժամը 19:45-ին, գրոհն իրականացվել է Իդլիբի ապաէսկալացման գոտուց, որը վերահսվում է ապօրինի կազմավորումների կողմից։ Տեղեկացվում է, որ տուժածներ չկան, նյութական վնասներ չեն հասցվել։ Ռուսական Խմեյմիմ ավիաբազան սահմանված ռեժիմով գործում է։

Հիշեցնենք՝ Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից։ 2017 թվականի վերջին հայտարարվել էր Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» պարտության մասին։ Սակայն մինչ օրս երկրի առանձին շրջաններում շարունակվում են զինյալների մաքրման աշխատանքները։

Տաթև Ֆռանգյան