Եվրոպայում քրդերը բողոքում են Թուրքիայի Աֆրին ներխուժելու համար

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայում բնակվող քրդերը մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են նախաձեռնել՝ ընդդեմ Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողութանը.փոխանցում է EH-ն:

Ըստ թրդական «ANF» լրատվական գործակալության՝ քրդերը տարբեր ակցիաների միջոցով պահանջել են վերջ դնել Թուրքիայի զավթողական գործողություններին և իրենց աջակցությունն են հայտնել Աֆրինում դիմադրող իրենց ազգակիցներին:   

Աղբյուրը մանրամասներ է ներկայացրել որոշ քաղաքներում տեղի ունեցած ակցիաների  վերաբերյալ:

Դանիայի մայրաքաղաքում մի քանի օր շարունակվող ցույցերը շարունակվել են նաև հունվարի 25-ին: Դանիայում Եվրամիության ներկայացուցչության ու Ռուսաստանի դեսպանատան առջև հավաքված քրդերը «ահաբեկիչ Պուտին», «ահաբեկիչ Թրամփ», «ահաբեկիչ Էրդողան» կարգախոսներ են հնչեցրել:

Հունաստանի մայրաքաղաքում նույնպես քրդերը նույնպես զանգվածային ակցիաներ են անցկացնում Աֆրինում տեղի ունեցող գործողությունների դեմ: Հունվարի 25-ին Աթենքի «Syntagma» այգում հավաքված քրդերը քայլերթ են կազմակերպել դեպի Աթենքում ԵՄ-ի ներկայացուցչություն:

Շվեդիայի մայրաքաղաքում քրդերը ակցիաներ են կազմակերպել ԱՄՆ-ի ու Թուրքիայի  դեսպանատների դիմաց: Ցուցարարները ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին են հանձնել մի զեկույց, որում ներկայացված է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացված հանցագործությունները, ինչպես նաև շարադրված է ցուցարարների պահանջները:

Ավստրիայի մայրաքաղաքում քրդերի ցույցը տեղի է ունեցել Վիեննայում ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև: Նշվում է, որ ակցիայի ընթացքում կարճատև բախում է տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև: Հաղորդվում է, որ հուվարի 26-ին ևս նույն վայրում քրդերը բողոքի ակցիա կանցկացնեն:

Հաղորդվում է, որ քրդերը բողոքի ակցիաներ են անցկացրել Նորվեգիայի Քրիստիանսանդ, Աստիայի Գրազ, Հոլանդիայի Դեն-Հաագ և արնհեմ քաղաքներում, Ֆրանսիայի Փարիզ, Մարսել քաղաքներում, Շվեյցարիայի Ժնև ու Ցյուրիխ և եվրոպական տասնյակ այլ քաղաքներում: