Շուռնուխի և Որոտանի բնակիչներին կառավարությունը գումար կտա
Հասարակություն
10.02.2021 | 21:33Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների համար կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի։
Յուրաքանչյուր շահառուի միանվագ կտրվի 300 000 դրամ ամսական 68 000 դրամ՝ 6 ամիս տևողությամբ։
Ծրագրի իրականացման համար բյուջեից 36 մլն դրամ կհատկացվի։
Նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի վաղվա օրակարգ։