Աբխազիան առաջարկում է վերականգնել իր տարածքով Ռուսաստան-Հայաստան երկաթգիծը

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ հայտարարելով այն մասին, որ հանրապետությունը պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել Ռուսաստանի ու Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթգծային հաղորդակցության վերականգնմանը։ Այս մասին Sputnik Աբխազիային տված հարցազրույցում ասել է միջազգային, միջխորհրդարանական  ու հայրենակիցների հետ կապերի հարցերով Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան։

«Նախաձեռնությունը պատկանում է մեր հանձնաժողովին։ Քանի որ մենք հետևում ենք այն ամենին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում ու նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտությանը, որը լուծում է ստանում այդպիսի ճանապարհով: Մենք ողջունում ենք տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը»,- ասել է Լոգուան:

Նա նշել է, որ Աբխազիան մշտապես հայտարարել է, որ պատրաստ է իրավահավասար պայմաններով մասնակցել մեծ տարածաշրջանային նախագծերին։ «Ելնելով այն բանից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսեցին քննարկել երկաթգծային հաղորդակցության բացման հարցը՝ Աբխազիան չպետք է անմասն մնա»,- նկատել է Ատամուր Լոգուան։

Տաթև Ֆռանգյան