Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այսօրվանից կվերաբացի հայտարարագրման համակարգի հասանելիությունը

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Տեղեկացնում ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) սույն թվականի փետրվարի 10-ից կվերաբացի հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ամբողջական հասանելիությունը:

Այն հայտարարատուները, ովքեր համակարգի հասանելիության սահմանափակման հետևանքով հնարավորություն չեն ունեցել օրենքով սահմանված ժամկետներում լրացնել և ներկայացնել հայտարարագրերը, կարող են համակարգի վերաբացումից հետո մեկամսյա ժամկետում լրացնել պաշտոնի ստանձնման կամ դադարի հայտարարագրերը։

2020 թվականի տարեկան հայտարարագրերի լրացման պարտավորություն ունեցող անձանց Հանձնաժողովը լրացուցիչ կծանուցի բջջային հեռախոսահամարներին կարճ հաղորդագրություն (SMS) ուղարկելու միջոցով։

Ծանուցումներն իրականացվելու են փուլ առ փուլ՝ ըստ համապատասխան գերատեսչությունների հայտարարատուների։ Ծանուցումները ստանալուց հետո հայտարարատուները կարող են իրենց տրամադրված անհատական օգտվողի անվամբ և գաղտնաբառով մուտք գործել համակարգ և լրացնել 2020 թվականի տարեկան հայտարարագիրը:

Հայտարարագրերի լրացման ընթացքում առաջացող հարցերին համակարգված պատասխանելու համար յուրաքանչյուր գերատեսչությունում նշանակված են տվյալ գերատեսչությունում հայտարարագրման գործընթացը համակարգող պատասխանատուներ, որոնց հայտարարատուները կարող են դիմել հայտարարագիրը լրացնելու ժամանակ առաջացող հարցերի դեպքում։

Միաժամանակ, հարցերի դեպքում հայտարարատուները կարող են գրավոր դիմել նաև Հանձնաժողովին [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 012-777716 հեռախոսահամարով:

Հիշեցնում ենք նաև, որ 2020 թվականի տարեկան հայտարարագրի ներկայացման պարտավորություն ունեցող հայտարարատուների համար հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի մայիսի 31-ն է։

Հայտարարագրման վերջին ամիսներին ակնկալվող մեծ ծանրաբեռնվածության պատճառով առաջարկում ենք հայտարարագրերը լրացնել հնարավորինս շուտ, որպեսզի Հանձնաժողովն իր ռեսուրսների սահմաններում հնարավորություն ունենա պատշաճ կերպով աջակցել հայտարարատուներին: