Մեզ կկործանի Կրեմլի «դաբրոյով» ղեկավարը․ Մոսկվա վազողներին պետք է մերժենք․ Վիգեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:34
Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
11.09.2026 | 14:25
Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:16
ՕՍՏ-ի խինկալին ու տոլման կրկին կարտադրվի
11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
11.09.2026 | 13:12
«Հայկ Սարգսյանը սուրբ է ձևանում․ White Shorja-ում ստուգումներ են եղել»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ

-Պատերազմում անհաջողությունից հետո շատերը քաղաքական լարվածությունը հաղթահարելու ելք, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչներ, արտահերթ ընտրություններով էին տեսնում։ «Իմ քայլը» խմբակցությունը եզրակացրել է, որ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Հիմնավորում հնչեց, որ մարդիկ փողոց դուրս չեն գալիս այդ պահանջով։ Սակայն մարդկանց մի ստվար հատված 17 ուժերի հավաքներին չմիացավ՝ հույսով, որ արտահերթ ընտրություն կլինի։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է իշխող ուժը եկել այդ եզրակացության։

-Ես կարծում եմ՝ հիմնական պատճառն այն է, որ հնարավոր ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, այդուհանդերձ, չեկան ընդհանուր մի համաձայնության, որ եկեք այդ ընտրություններն անցկացնենք։ Հիմնականում նրանք տարբեր պատճառաբանություններ են բերում, բայց դա որևէ կերպ արդարացում չունի։ Արտահերթ ընտրությունների կազմակերպումն ինքնանպատակ չպիտի լինի։ Դաշտում գործող քաղաքական ուժերն իրոք այդ խնդրի շուրջ պետք է գան ինչ-որ մի համաձայնության, ինչը տեղի չունեցավ։ Եվ նման պայմաններում բնական է, որ ընտրությունների կազմակերպումն այդքան էլ արդարացված չի լինի։ Սակայն կարծում եմ, որ մոտ ապագայում՝ կես տարվա մեջ, կստացվի այդ հարցի պատասխանը՝ անհրաժեշտությունը կա՞, թե՞ չէ։

-Պատերազմի արդյունքը սոսկալի է, աղետն ակնհայտ է, և շատերը, այդ թվում՝ իշխանությունը, համարում էին, որ քաղաքացիների կողմից տեղի ունեցածին գնահատական պետք է տրվեր արտահերթ ընտրություններով։ Եթե «Իմ քայլը» խմբակցությունն իրականացնի իր մտադրությունը, ընտրություններ տեղի չունենան, չի՞ ստացվում, որ չի գործում իշխանության պատասխանատվության ինստիտուտը։

-Ո՛չ, դա ծայրահեղ գնահատական է։ Որևէ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից և չի էլ խուսափի, և այս պարագայում ընտրությունների ինստիտուտն ամենաարդյունավետը չէ, մենք մի եզրակացության պետք է գանք։ Այս պատերազմի ամբողջ պատմությունը խորությամբ պետք է վերլուծել, և դա ընտրություններով չեն անում։ Քաղաքական ուժերը հասունություն չեն դրսևորում՝ սրա շուրջ համաձայնության գալու։ Պարտադիր չի դա անել ընտրարշավով։ Այս արհավիրքի լուրջ պատճառներ կան, բազմակողմանի հարց է սա, ի՞նչը մեզ բերեց սրան։ Իհարկե, շատերն են հուսահատված, շփոթված, բայց հետո մենք ի՞նչ պետք է անենք, քաղաքականության հիմնական սխալը, որ հանգեցրեց այս արդյունքին՝ ո՞րն էր։ Ի՞նչ պիտի անենք, ի՞նչ պետություն մենք պիտի ունենանք, ի՞նչ քաղաքականություն պետք է վարենք՝ սրա շուրջ պետք է գանք համաձայնության։ Այս առումով գործող քաղաքական իշխանությունը շատ դանդաղկոտություն է դրսևորում և սխալ է պահում։ Պարզ է՝ համաձայնության բոլորը չեն գա, բայց ընդհանուր մի համաձայնություն պիտի լինի՝ ինչպիսի՞ պետություն պետք է ունենանք և ինչպիսի՞ քաղաքականություն պիտի վարի պետությունը՝ ներքին և արտաքին։

-Ներքաղաքական պայքարը Հայաստանում չի դադարում։ Կան ուժեր, որոնք զանգվածային ակցիաներ են անում՝ Ռուսաստանի հետ միություն կազմելու պահանջով։ Ընդդիմադիր քաղաքական ուժերից Ռոբերտ Քոչարյանը, 16 ուժերի այլ անդամներ այցեր են ունենում Մոսկվա։ Ինչ եք կարծում՝ Կրեմլը որևէ կերպ կմիջամտի՞ ՀՀ-ի ներքաղաքական կյանքին։

-Մեր քաղաքացիները շատ լավ պետք է իմանան՝ Հայաստանի ցանկացած իշխանություն գիտակցելու է, որ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լուրջ, դաշնակցային հարաբերություններ և չսահմանափակվել դրանով։ Ցանկացած իշխանություն, որը Կրեմլի որոշմամբ կհայտնվի Հայաստանում, մեզ տանելու է կործանման, Կրեմլին էլ՝ հետը։ Պետք չի, որ Կրեմլի «դաբրոյով» մենք ղեկավար ունենանք։ Մենք բավականին հասուն ազգ ենք, որ մեր ընտրած ղեկավարն իմանա՝ ինչպես պետք է իրեն պահի Կրեմլի հետ։ Տարբեր հարցեր են, և ցանկացած մեկը, որ վազում է Կրեմլի «դաբրոն» ստանալու, պետք է մերժվի մեկընդմիշտ, որովհետև դա արդեն մերը չէ։ Իհարկե, ՌԴ-ն ցանկանում է, որ ինչ-որ մի երկրի ղեկավար լինի իր ցանկությամբ, ո՞ր պետությունը չի ցանկանա։ Բայց դա մեր ամենավնասակար ղեկավարն է լինելու, դա անընդունելի է մեզ համար, որովհետև այդ մարդը կսկսի սպասարկել այլ պետության շահեր Հայաստանում՝ մեր ժողովրդի ապագայի, անվտանգության հաշվին։ Մեզ շատ լավ հարաբերություններ է պետք ունենալ ՌԴ-ի հետ, բայց հարց եմ տալիս՝ միայն ՌԴ-ի՞ հետ․․․ դա կլինի ողբերգություն։ Դա շատ վատ բան է, դա հեռանկար չէ, դա պետք է լուրջ քննարկվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան