Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությունը, թե՝ շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ, ապատեղեկատվություն է․ Արցախի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն․ տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք:
Առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն: