ԱՀԿ փորձագետները բացառել են կորոնավիրուսի արհեստական ծագման վարկածը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

2019 թվականին Ուհանում կորոնավիրուսի տարածման պատճառների հետաքննությամբ զբաղվող փորձագետները բացառել են դրա արհեստական ծագման վարկածը։ Վիրուսը չղջիկների միջոցով մարդկանց է փոխանցվել ինչ-որ միջանկյալ օղակի միջոցով, կարծում են նրանք, գրում է rbc.ru-ն։

Չինական Ուհանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ԱՀԿ առաքելությունը զեկուցել է կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետաքննության նախնական արդյունքների մասին։ Փորձագետները բացառել են հավանականությունը, որ այն արհեստական ծագում է ունեցել։

ԱՀԿ մասնագետները վիրուսը մարդկանց պոպուլյացիա անցնելու միայն 4 վարկած են առաջ քաշել՝

1․ չղջիկներից անմիջական վարակում,

2․ վիրուսի միջանկյալ փոխանցում՝ կենդանուց։ Այդ կենդանատեսակի մոտ վիրուսը հնարավոր է ադապտացվել է ու սկսել  է տարածվել մինչ մարդուն փոխանցվելը,

3․ փոխանցում սննդի շղթայի միջոցով: Այս դեպքում վիրուսը կարող էր ՈՒհան մուտք գործել հեռվից ՝ մնալով, օրինակ, սառեցված սննդի մակերեսի վրա,

4․վիրուսի արհեստական ծագման միջոցով փոխանցում՝ լաբորատորիաներում դրա ստեղծման միջոցով։

ԱՀԿ առաքելության ղեկավար Բեն Էմբարեկը հայտնել է, որ 4-րդ վարկածը փորձագետները քիչ հավանական են համարել։ Այս պատճառով էլ այս վարկածը խորհուրդ չի տրվի հետագա ուսումնասիրության համար։ Իսկ ամենից իրատեսականն է համարվում միջանկյալ կրողի միջոցով փոխանցման վարկածը, կարծում են կազմակերպության փորձագետները։ Չի բացառվել նաև սննդային շղթայի միջոցով փոխանցումը։

 

Տաթև Ֆռանգյան