Հայաստանում պետք է իշխանություն, որը չկա, կան բուտաֆորիկ կառույցներ, որոնք խանգարում են իշխանության կայացմանը. Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
30.06.2026 | 20:30
Հայերեն խոսող բրազիլուհին. հարսնացուն Ռիոյից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
Բոլորը

Արտահերթ ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ «Իմ քայլի» հայտարարությունից հետո քաղաքական ուժերը կակտիվանան: «Արտահերթ ընտրություն չի՞ լինի. ինչի՞ց է անհանգստանում վարչապետը» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց վերլուծաբան, հրապարակախոս Արմեն Բաղդասարյանը:

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ մարդիկ փղոց դուրս չեկան երեք պատճառով. «Հարթակում կանգնածները հանրային աջակցություն չստացան՝ հաշվի առնելով նրանց անցած ճանապարհը, երկրորդ՝ նրանք հստակ ծրագիր չունեն, ընդամենը կարգախոս ունեն՝ «Նիկո՛լ հեռացիր», և երրորդ՝ Ռուսաստանի գործոնն է, ՌԴ իշխանությունները չեն ցանկանում, որ այս իշխանությունները հեռանան, այլապես կարող էին փողոցում մի քանի հազար մարդու ներկայություն ապահովել՝ հաշվի առնելով ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների պոտենցիալը»:

Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Հայաստանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն, քանի որ կձևավորվի հանարային պահանջ:

«Ինձ մոտ տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանը մեր համբերության չափն է ստուգում։ Հայաստանին իշխանություն է պետք, մենք, փաստորեն, չունենք խորհրդարան, չունենք գործադիր իշխանություն, կան բուտաֆորիկ կառույցներ, որոնք զբաղեցնում են այդ տեղը և թույլ չեն տալիս, որ իշխանություն ձևավորվի: Մինչդեռ մեզ ուժեղ և հանրային աջակցություն վայելող իշխանություն է պետք, որը չունենք»,- նշեց վերլուծաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում: