Արցախի ԱԻՊԾ տնօրենն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչներին

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՀ ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչներ Ռոման Շահրամանյանին և Էման Էիդին:

Է.Էիդը նախ շնորհավորել է Մեխակ Արզումանյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և կարևորել երկու գործընկեր կառուցների միջև ձեռք բերված համագործակցության արդյունքները:

Քննարկման հիմնական թեման ԱԻ ծառայության փրկարարական ջոկատների կողմից իրականացվող որոնողական աշխատանքներն են, որոնք մեկնարկել են 2020 թվականի նոյեմբերի 13-ին և շարունակվում են մինչ օրս: ԿԽՄԿ-ն որպես միջնորդ կողմ համագործակցության եզրեր է գտնում հակամարտող կողմերի միջև:

Կարմիր խաչի առաքելության ներկայացուցիչները որոնողական աշխատանքների գործընթացը կազմակերպելուց, ինչպես նաև ՌԴ զորակազմի ու ադրբեջանական կողմի հետ բանակցելուց զատ, նաև իրենց պատրաստակամությունն են հայտնել հաճախակի հանդիպումներ կազմակերպել զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ՝ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հանդիպումներ և քննարկումներ են նախատեսվում որոնողափրկարարական և այլ մարդասիրական աշխատանքներում ընդգրկված կառույցների ներկայացուցիչների հետ:

ԱԻ ծառայության ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու կառույցների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը դրական արդյունքներ կապահովի: