Չսահմանված վայրերում ծխողները տուգանվելու են 100 հազարից 250 հազար դրամով. ծխածոտի դեմ անհրաժեշտ պայքա՞ր, թե՞ աբսուրդի հասնող կարգավորումներ

Լուրեր

25.02.2026 | 20:22
Չպետք է լիներ բանտում, բայց մահացավ անազատության մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:10
10 հազարի ուժը․ սոցիալական քայլ, թե նախընտրական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 20:00
Սամվել Կարապետյանն ինչո՞ւ հիմա չի հրաժարվում ՌԴ-ի սիրելի անձնագրից․ ինչո՞ւ միայն հաջողության դեպքում․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:51
Վարչապետն այցելել է Վարշավայի թագավորական ամրոց-թանգարան
25.02.2026 | 19:39
Չորս ոստիկաններ կազատվեն ծառայությունից
25.02.2026 | 19:27
«Բուդյո-Գլիմտն» ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
25.02.2026 | 19:14
Վտանգ զգացին, թոշակները բարձրացրեցին. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 19:00
Կոռուպցիոներները հիմա իշխանության են․ օլիգարխներն ստանում են մաքսային և հարկային արտոնություններ, մուծվում ՔՊ-ին․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:47
ԱԳՆ խոսնակը՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար ԵՄ-ից օգնություն խնդրելու մասին
25.02.2026 | 18:33
Նարեկ Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
25.02.2026 | 18:27
Տնտեսական աճի պոտենցիալն է թույլ տվել ավելացնել թոշակները, որը 75 միլիարդ դրամ տարեկան ծախս է․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:18
Սպերցյանը պատմել է՝ ինչպես է Պատրիկ Կլյույվերտը փորձել նպաստել իր տեղափոխությանը «Բարսելոնա»
25.02.2026 | 18:15
Մարտի 1-ի գործով ձերբակալվել է Հովհաննես Թամամյանը//ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբայրը դատապարտվել է․ ԼՈՒՐԵՐ
25.02.2026 | 18:09
Ի՞նչ է նշանակում՝ մի պաշտոնից հանում, տանում են այլ պաշտոնի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 18:02
Ադրբեջանական բենզինն արագ սպառվում է, պետք է շատ բերենք, որ գինն իջնի․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ծխախոտի արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որի 7-րդ հոդվածով սահմանվում են այն վայրերը որտեղ ծխելն արգելվելու է: Դրանք են.

1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում,
2) նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում,
3) մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում,
4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,
5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում,
6) մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում,
7) հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),
8) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակույթային անշարժ հուշարձանների որոնք համարվում են բնակելի տներ.
9) բնության հատուկ պահպանվող տարածքներում,
10) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց գործունեության տարածքներում,
11) տրանսպորտում (ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում,
12) օդանավակայաններում (բացառությամբ ծխելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում,
13) hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները),
14) բազմաբնակարան շենքների վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում,
15) հակահրդեհային կանոններով նախատեսված տարածքներում,
16) շենքներում, շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում,
17) խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում:

Վերը թվարկված վայրերի մեծ մասում այսօր էլ ծխելն արգելված է, բայց միևնույն է՝ մարդիկ շարունակում են ծխել, որովհետև գործնականում անհնար է նման տոտալ վերահսկողություն իրականացնել: Հեղինակները ծխելու համար փաստացի միայն մեկ վայր են թողել՝ մասնավոր բնակարանները: Գործնականում առաջարկվում է փողոցում ծխելը ևս արգելել, որովհետև եթե ուշադիր նայենք՝ փողոցների զգալի հատվածներ վերը նշված արգելքներից որևէ մեկի տակ կարող են մտնել. մոտակայքում հուշարձան կա, կամ կանգառին է մոտ և այսպես շարունակ: Այսինքն, այս օրենքով նախատեսվող կարգավորումները աբսուրդի աստիճանի են հասնում:

Եթե դրանք կիրառվեն, ապա դրա համար անհրաժեշտ կլինի հանրապետությունում տոտալ վերահսկողություն սահմանել՝ մարդկանց զրկելով Սահմանդրությամբ երաշխավորված ազատություններից: Իսկ նման դեպքում Հայաստանում ծխողների հեղափոխություն կարող է տեղի ունենալ: Ուստի, կասկածից վեր է, որ օրինագծով ամրագրված կարգավորումները չեն գործելու: Բավական է հիշեցնել, որ Հայաստանի իշխանություններն արդեն երկու տասնամյակ է ՝չեն կարողանում հանրային տրանսպորտի վարորդներին արգելել ղեկին ծխել: Կարևորն այն է, որ այդ խնդրի դեմ պայքարելու անվան տակ պետական բյուջեից տարեկան մի քանի հարյուր միլիոն դրամ է ծախսվում՝ ինչ-որ դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման համար:

Մինչդեռ հայտնի իրողություն է, որ երբ օրենքը մնում է թղթի վրա և չի կիրառվում, ապա դրա հետևանքները ավելի ծանր են լինում, քան ընդհանրապես նման օրենք չունենալու դեպքում: Չգործող օրենքները հանրության մոտ սպանում են օրենքների ու օրինականության նկատմամբ հավատը:

Ինչևէ, օրինագծի հեղինակները «չծխողների դիկտատուրան» ցանկանում են ներդնել այս տարվա նոյեմբերի 1-ից: Օրինագծին կից ներկայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է կտրուկ խստացնել ծխախոտի իրացման և օգտագործման կանոնների խախտման համար նախատեսված տույժերը: Մասնավորապես, տրանսպորտի կանգառներում ծխելու համար առաջարկվում է սահմանել 100 հազար դրամի վարչական տույժ, իսկ օրինակ՝ հասարակական վայրերում ծխելու դեպքում առաջարկվում է սահմանել 250 հազար դրամի վարչական տույժ: Եթե անձը նույն արարքը 3 ամսվա մեջ կատարել է երկրորդ անգամ, ապա կտուգանվի 500 հազար դրամով:

Այս օրինագծի հետ կապված կարևոր հարցերից մեկն էլ այն է, թե ծխելու դեմ պայքարի շրջանակներում պետական բյուջեից որքան գումար է ծախսվելու: Այս հարցի պատասխանը, սակայն, օրինագծում և կից փաստաթղթերում չկա:

Վահան Հարությունյան