Ես, պայմանական ասած, պետք է ամեն ինչ անեմ, որ հաջորդ անգամ ժողովուրդն ինձ չընտրի. Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

Պատգամավորներով կազմակերպել ենք հանդիպումների շարք մեր ընտրողների հետ և այդ հանդիպումների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա նաև հավելեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից հրաժարվել են նաև՝ ելնելով խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումից․ «Եթե մենք գնում ենք արտահերթ ընտրությունների՝ ըստ Սահմանադրության, և սա ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի համար ընդունելի չէ, նրանք և նրանց կոչով այլ կուսակցություններ բոյկոտեն, բա հետո՞։ Դրա համար էլ մենք ասում ենք՝ պետք է կոնսենսուս լինի»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն, և այժմ քննադատություններ կան, որ, թերևս, իշխանությունը վախեցավ այս հայտարարությունից, Աղազարյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը միշտ եղել է ամենաակտիվ քաղաքանության մեջ, հետևաբար՝ նրա հայտարարությունն անակնկալ չի եղել իրենց համար:

«Եթե մենք անցկացնենք արդար, թափանցիկ ընտրություններ, և Ռոբերտ Քոչարյանը հաղթի առանց ընտրակաշառք բաժանելու, ես ինքս՝ որպես քաղաքացի, տեր կլինեմ այդ ընտրության արդյունքներին»,- ասաց պատգամավորը:

Նա նաև չբացառեց, որ հետագայում, օրինակ՝ 4 ամիս հետո, կփոխեն իրենց որոշումը և կհայտարարեն արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին. «Արտախորհրդարանական ընդդիմությունը շատ խիստ ձևով իր սլաքները պետք է ուղղի ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի ուղղությամբ, որ համախմբվեն և պատրաստակամություն հայտնեն արտահերթ ընտրութունների այն ձևով, ինչ ձևով ամրագրված է Սահմանադրությամբ»։

Ինչ վերաբերում է երկրորդ անգամ «Իմ քայլի» ընտրվելուն, Աղազարյանը նշեց. «Որպես պատգամավոր՝ ես պետք է ամեն ինչ անեմ, որ ժողովուրդը հաջորդ անգամ ինձ չընտրի»:

Մանրամասները՝ տեսանյութում: