Շինարարության ծավալները 2020թ․ նվազել են․ ավելացել են պետական միջոցներով կատարվող շինարարության ծավալները

Լուրեր

01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած պատարագը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Բոլորը

2020 թվականին Հայաստանում շինարարության ծավալը, 2019 թվականի համեմատ, նվազել է 9․5%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքների ծավալները՝ 5․8%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։

Պետական բյուջեի հաշվին կատարված շինարարության ծավալը՝ ընդհակառակը, 2019 թվականի համեմատ ավելացել է 6%-ով, շինմոնտաժային աշխատանքների ծավալներն էլ ավելացել են 23․8%-ով։ Միաժամանակ, սակայն, նվազել են միջազգային վարկային միջոցներով կատարված շինարարության ծավալները՝ 6․2%-ով։

Մեծապես աճել է համայնքային միջոցների հաշվին շինարարությունը, իսկ մարդասիրական օգնության միջոցներով կատարված շինարարության ծավալները՝ նվազել։

Այսպես․ 2020 թվականին, 2019 թվականի համեմատ, 43․2%-ով ավելացել են համայնքային միջոցների հաշվին կատարված շինարարության ծավալները, իսկ շինմոնտաժային աշխատանքի ծավալները՝ 40․6%-ով։

Մարդասիրական օգնության հաշվին շինարարության ծավալները նվազել են 68․4%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքների ծավալները՝ 38․2%-ով։ Շինարարության ոլորտում մարդասիրական օգնություն են տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայ առաքելական եկեղեցին և այլ կառույցներ։

Ավելացել են նաև օտարերկրյա ներդրողների միջոցներով կատարված շինարարության ծավաները՝ 58․3%-ով, իսկ բնակչության միջոցներով կատարված շինարարության ծավալները, հակառակը, 34․3%-ով նվազել են։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի Հայաստանում կատարվել է 413 միլիարդ 830.9 միլիոն դրամի շինարարություն, որից 141 միլիարդ 95.7 միլիոնը՝ պետական բյուջեի հաշվին։ Շինարարությունն ամենաակտիվը եղել է Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում։

Անժելա Պողոսյան