Մահացել է Օմսկում Ալեքսեյ Նավալնիին բուժող 55-ամյա բժիշկը

Լուրեր

12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
Բոլորը

Մահացել է Սերգեյ Մակսիմիշինը՝ Օմսկի №1 շտապօգնության հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի ու վերակենդանացման բաժանմունքի գլխավոր բժիշկի տեղակալը։ Հենց այս հիվանդանոց էր տեղափոխվել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորումից հետո, և հենց այս բժիշկն է ղեկավարել նրա բուժման ընթացքը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Բժիշկը 55 տարեկան էր։

Օմսկի մարզի առողջապահության նախարարության մամլո խոսնակ Գալինա Նազարովան հայտնել է, որ Մակսիմիշինը մահացել է սրտի նոպայից։ «Մարդը հիվանդ էր, անհանգստանում էր իր հարազատների համար, նա այս տարի հուղարկավորել էր իր ծնողներին։ Նա մահացել է աշխատավայրում, իր վերակենդանացման բաժանմունքում, որտեղ աշխատել է»,- ասել է Նազարովան։

Նրա խոսքով՝ Մակսիմիշինին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, և նա այնտեղ մահացել է։

CNN-ը կապ է հաստատել Նավալնիի կողմնակից Լեոնիդ Վոլկովի հետ, որը հաստատել է, որ Մակսիմիշինը ղեկավարել է ընդդիմադրի բուժման ընթացքը։ «Սերգեյ Մակսիմիշինը ղեկավարել է բաժանմունքը, որտեղ բուժվել է Ալեքսեյ Նավալնին ու ղեկավարել է բուժման ընթացքը․ նա մասնավորապես պատասխանատու է եղել նրան արհեստական կոմայի մեջ գցելու համար»,- պատմել է Վոլկովը հեռուստաալիքին։

«Նա բոլորից շատ բան գիտեր Ալեքսեյի վիճակի մասին, այդ պատճառով էլ չեմ կարող բացառել, որ նա չի մահացել իր մահով։ Սակայն կասկածում եմ, որ նրա մահվան հանգամանքները կհետաքննվեն»,- ասել է ընդդիմադիրը։