Եթե պատգամավորը չի հասկանում, թե ինչ է խոսում՝ թող չխոսի. Անի Սամսոնյանը՝ Անուշ Բեղլոյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Պատերազմի ամբողջ ընթացքում փաստերն են հավաքվել, ապացույցներ են մշակվել թե՛ կառավարությունում, թե՛ խորհրդարանում, վստահ եմ՝ կան նաև միջազգային իրավունքի մասնագետներ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ. գիտեն, որ դա եղել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ակտ, ինչպե՞ս կարելի է ասել, թե կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը: Հենց կարևոր է, թե ով է սկսել պատերազմը»,- այս մասին Factor.TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով միջազգային տեսակոնֆերանսի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի արտահայտած այն մտքին, թե կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, և ում պատմական հողերն են Արցախում:

«Եթե պատգամավորը չի հասկանում, թե ինչ է ասում, ավելի լավ է չմասնակցի նման կոնֆերանսների: Իսկ եթե ասում է միտումանվոր, մենք խնդիր ունենք. իշխանությունը պետք է տա պարզաբանումներ»,- նշեց Սամսոնյանը:

Նա նաև հիշեցրեց, որ նախորդ տարի կրթական չափորոշիչների հետ կապված խնդիր է բարձրաձայնվել, որ կրթական չափորոշիչների մշակմամբ զբաղվում է մի խումբ, որը նպատակ ունի վերախմբագրել մեր պատմությունը: «Ըստ էության՝ պատգամավորի այս արտահայտությունը նորություն չէ, քանի որ իշխանությունն ամեն օր իր հայտարարություններով փորձ է անում վերախմբագրել մեր պատմությունը: Տպավորություն է, որ իշխանությունները կորցրել են իրենց ազգային իմունիտետը և ամեն օր ականատես ենք լինում նրանց անպատասխանատու հայտարարություններին: Եթե դա հստակ քաղաքականություն է, պետք է ազնիվ լինեն մեզ հետ, եթե չեն հասկանում, թե ինչ են խոսում, սա այլ հարց է»,- նշեց Սամսոնյանը:

Անդրադառնալով Բեղլոյանի պարզաբանումներին՝ Սամսոնյանը նշեց. «Երբ հնչած հայտարարությունը գնացքի պես սլանում է, դառնում է հանրային սեփականություն և միջազգային հարթակներում դա մեզ վնաս է հասցնում, այլևս պարզաբանումներն անպտուղ են: Դրանով նրանք զբաղեցնում են լրատվամիջոցներին և ծիծաղում են մարդկաց վրա: Եթե չգիտեն ինչ խոսել, ավելի լավ է չխոսեն»: