Պակիստանը կրակ է բացել Հնդկաստանի դիրքերի ուղղությամբ․ հնդիկ զինվոր է զոհվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Քաշմիրի շրջանում  Հնդկաստանի Զինված ուժերի զինծառայողը զոհվել է Պակիստանի կողմից  արձակված կրակոցների հետևանքով։ Այս մասին այսօր հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Հնդկաստանի ՊՆ-ին։

«Պակիստանի բանակը փոքր տրամաչափի զենքերից և ծանր ականանետերից  կրակ է արձակել Ջամու և Քաշմիր դաշնակից տարածքների Ռաջուրի շրջանում հնդիկ զինվորների ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով մահացու վիրավորվել է Հնդկաստանի ԶՈւ մեկ զինծառայող։ Այս տարի Պակիստանի կողմից կրակոցների հետևանքով զոհվել է մեր 4 զինծառայող», – հայտնել է գերատեսչության խոսնակը:

Ռաջուրիի միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը Պակիստանի բանակի շտաբի պետ գեներալ Քամար Ջավեդ Բաջվան հայտարարել է, որ Իսլամաբադը և Նյու Դելին պետք է խաղաղ լուծում գտնեն Քաշմիրի խնդրին։

Հավելենք, որ Քաշմիրը վեճի առարկա է դարձել Հնդկաստանի ու Պակիստանի միջև 1947 թվականից, երբ Բրիտանական Հնդկաստանը, ստանալով անկախություն, ըստ կրոնական պատկանելության՝ բաժանվել է երկու պետության։ Այս պահին տարածաշրջանում չկա պետական սահման, նրանց տարածքները բաժանված են միայն վերահսկման գծով։ Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերությունները սրվեցին, երբ 2019 թվականի օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարեց Ջամմու ու Քաշմիր նահանգները երկու դաշնակցային տարածք (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունքներ ունեն, քան նահանգը) դարձնելու մասին:

 

Տաթև Ֆռանգյան