Կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ այն շատ կարևոր արդյունաբերական հումք է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Տնտեսական արձագանքման ծրագրի շրջանակում, որը հաստատվեց կառավարության նիստում, Հայաստանում կիրականացվի արդյունաբերական կանեփի աճեցում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր կարծիքով՝  արդյունաբերական կանեփի մշակումը բազմաթիվ շահարկումների տեղիք է տալու։

«Շատ կարևոր է, որ ծրագիրը մանրամասն լուսաբանվի, որպեսզի հանրությունն ամբողջական տեղեկատվություն ունենա, թե խոսքն ինչի մասին է։ Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է։ Եվ տվյալ դեպքում խոսքը արդյունաբերական հումքի մշակման մասին է, որը, իհարկե, ռիսկեր ունի։ Եվ այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան, այդ մեխանիզմներն արդեն փորձարկված են մի շարք երկրներում»,- ասաց Փաշինյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ արտադրական կանեփի աճեցման շատ դրական փորձ կա ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Չինաստանում։ «Այդ փորձն ուսումնասիրվել է էկոնոմիկայի նախարարության կողմից, արդեն կա մշակված նախնական հայեցակարգ։ Եվ կարգավորումների մոտավոր պատկերացումը նույնպես ունենք։ Խոսքը միայն արտադրական կանեփի մասին է։ Դա էականորեն կակտիվացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը։ Բավական մեծ ծավալի հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 40 տոկոսը, չեն օգտագործվում։ Խոսքը միայն կանեփի մասին չէ, կան այլ մշակաբույսեր՝ բարձրարժեք արտադրանք տվող։ Այս քաղաքականությունն անպայման համարձակ առաջ ենք մղելու»,- ասաց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: