Ղարաբաղյան շարժման 30-ամյակը` անտեսված. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այս տարի լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը. իրադարձություն, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին, Հայաստանի Հանրապետության ստեղծմանը: Սակայն Հայաստանի գործող իշխանությունները չեն պատրաստվում որեւէ կերպ նշել Շարժման 30-ամյակը: ՀՀ կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասել են, թե դեռ որեւէ միջոցառում նախատեսված չէ այդ առիթով: Իհարկե, Ղարաբաղյան շարժման ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունների այս անտարբերությունը, թերեւս, պատահական չէ. այսօր Հայաստանում իշխանության ղեկին են խորհրդային նոմենկլատուրայի ներկայացուցիչները, որոնք ժամանակին դեմ էին անկախացմանը, իսկ իշխանության ջահել մասը պարզապես չի գիտակցում Շարժման դերն ու նշանակությունը:

Բացի այդ` այս իշխանությունը տարիներ շարունակ հետեւողականորեն մսխել է անկախության տարիների ձեռքբերումները: Համեմատության համար նշենք, որ Շարժման 30-րդ տարեդարձը մեծապես կարեւորում են Ղարաբաղում եւ այնտեղ պատրաստվում են տոնը նշել մեծ շուքով: Իսկ երեկ Արցախի խորհրդարանում տեղի է ունեցել Շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, քննարկվել են միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները: Հ.Գ. Ավելորդ է, թերեւս, հիշեցնել, թե կառավարությունը եւ պետական մյուս մարմիններն ինչպիսի ջանասիրությամբ են միլիոնավոր դրամներ տրամադրում զանազան անիմաստ միջոցառումների եւ անլուրջ փառատոների կազմակերպման, անցկացման համար: Բայց մեր պատմությունն արժեւորելու քայլ չի արվում»:

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: