Աֆրինում ընդդիմադիր զինյալները բողոքում են թուրքական հրամանատարությունից

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում Աֆրինում քրդերի դեմ կռվող սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումների անդամների և թուրքական հրամանատարության միջև վեճեր ծագել. փոխանցում է EH_ն:

Ըստ քրդական «ANF» գործակալության՝ հունվարի 23-ին տեղի ունեցած վիճաբանություններից առաջինը ծագել է թուրք-սիրիական սահմանի Թուրքիայի Հաթայ նահանգի Քըրըքհան շրջանի հատվածում: Նշվում է, որ այդ հատվածից թուրքական զինվորների ու Թուրքիայի կողմից հովանավորվող սիրիական խմբավորումներից մեկի մուտքը դեպի Աֆրին ապահովելու համար թուրքական կողմը սահմանին տեղադրած բետոնե բլոկներից 2 հեռացրել է: ՍԱԲ-ի զինյալների մուտքից հետո, սակայն, թուրք զինվորները չեն անցել սահմանը՝ սահմանային հատվածը կրկին փակելով բետոնե բլոկներով: Թուրքական զինվորականների այս քայլը վրդովմունք է առաջացրել ՍԱԲ-ի զինյալների շրջանում, ինչն էլ վիճաբանության պատճառ է դարձել:

Մյուս միջադեպը թուրքական հրամանատարության և Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիայի ազգային բանակ» անվանմամբ զինված խմբավորման անդամների միջև տեղի է ունեցել Աֆրինի հարևանությամբ գտնվող սիրիական Ազազ շրջանում:  Զինյալները թուրքական հրամանատարությունից բողոքել են իրենց զոհերը թաքցնելու համար:

«Մինչ այժմ 490 զոհ ու վիրավոր ունենք: Ինչու՞ այդ մասին մամուլին տեղեկություն չի տրվում»,- բողոքել են զինյալները:

Թուրքական բանակի հրամանատարներն ու ազգային հետախուզական ծառայության աշխատակիցները հակադարձել են՝ նրանց ասելով. «Մինչ այժմ ձեր վրա 6 միլիարդ դոլար գումար ենք ծախսել: Ինչու՞ չեք կռվում»:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։