Ազատությունից զրկված անձանց տեսակցությունները կթույլատրվեն. Ռուստամ Բադասյան

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ ազատությունից զրկված անձանց տեսակցությունները կթույլատրվեն:

«✅Սիրելի՛ հայրենակիցներ,

Բազմիցս տեղեկացրել եմ, որ COVID-19-ի կանխարգելման և ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքը երաշխավորելու նպատակով Արդարադատության նախարարությունը գործընկեր կառույցների հետ ձեռնարկել է համալիր միջոցառումներ։

Առանձնացնեմ մի քանիսը․

✔️COVID 19-ի վարակման դեպքերին արագ արձագանքելու համար «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն առանձնացվել է որպես կարանտինային գոտի․

✔️COVID-19-ի ախտանշաններ ունեցող ազատությունից զրկված անձանց մեկուսացման համար ՔԿՀ-ներում առանձնացվել են առնվազն 1-ական խցեր, երկարաձգվել է կարանտինային բաժանմունքում պահելու օրերի թիվը.

✔️Իրականացվել են իրազեկման միջոցառումներ, վերապատրաստումներ․

✔️Ձեռնարկվել են սանիտարահամաճարակային մի շարք միջոցառումներ։

Համալիր միջոցառումների իրականացման և դրանց նկատմամբ հետևողական աշխատանքի արդյունքում է, որ ՔԿՀ-ներում վարակվածության նվազ ցուցանիշ ունենք (02.02.2021թ․-ի դրությամբ ՔԿՀ-ներում պահվող 1971 անձից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են)։

Եվ որ ամենակարևորն է, COVID-19-ի հիմքով մահացության ոչ մի դեպք չի արձանագրվել։
Նկատի ունենալով արձանագրված արդյունքները՝ Արդարադատության նախարարությունը հանդես կգա ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունները թույլատրելու նախաձեռնությամբ։

Տեսակցությունները թույլատրելու դեպքում իրականացնելու ենք մոնիթորինգ՝ գործնականում նախաձեռնության հետևանքները մշտապես գնահատելու նպատակով։

Քիչ առաջ այս թեմային անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Edmon Marukyanը։ Շնորհակալ եմ հարցի նկատմամբ անտարբեր չլինելու համար։

Միշտ պատրաստ եմ համագործակցության»։