Գերմանացի գործիչները պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ կոչ են արել դադարեցնել Թուրքիային զենքի վաճառքը։ «BBC Türkçe»-ի տեղեկացմամբ՝ Գերմանիայում խիստ քննադատության է արժանացել սիրիական Աֆրինում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիայի կողմից գերմանական արտադրության զինամթերքի կիրառումը. տեղեկացնում է EH-ն:

Գերմանիայի և աջակողմյան, և ձախակողմյան կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Աֆրինում օգտագործում է «Rheinmetall» ընկերության արտադրած «Leopard» տեսակի տանկերը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության՝ «Քրիստոնյա-դեմոկրատական» միության (CDU) ներկյացուցիչ Նորբերթ Ռյոթգենը «BBC»-ի ռադիոեթերում հայտարարել է, որ Աֆրինում Թուրքիայի գործողություններն անօրինական են։ Նա կոչ է արել Գերմանիայի կառավարությանը՝ դադարեցնել Թուրքիային  զենքի վաճառքը։

«Կանաչների» կուսակցության (Die Grüne) ներկայացուցիչ Ագնեշկա Բրուգերը ևս կոչ է արել անհապաղ դադարեցնել Թուրքիային գերմանական զենքի մատակարարումը։