Սիրելի երեխաներ, ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր մեծ տանը՝ Երևանին, վերաբերվի մեծի, տանտիրոջ հոգատարությամբ․ Տարոն Մարգարյանի ուղերձը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձը է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ․ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժինը։

Աշխարհն այսօր նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը մեզանում իրավամբ վերածվել է բացառապես մանուկների տոնի: Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, իմ փոքրիկ բարեկամներ:

Մենք՝ մեծերս, միշտ առանձնակի կարևորում ենք այն ամենը, ինչը կապված է ձե՛զ հետ, անում ենք ամեն ինչ, որ ձեր մանկությունը լինի առավել անհոգ ու ապահով, որ դուք ստանաք լավ կրթություն և իրականություն դարձնեք թե՛ ձեր երազանքները և թե՛ արդարացնեք ձեր ծնողների ու մեր բոլորի հույսերը, որ կապում ենք ձե՛զ հետ:

Սիրելի՛ երեխաներ,

վստա՛հ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որ ձեր առօրյան լինի առավել հետաքրքիր, ձեզ շրջապատող միջավայրը՝ հարմարավետ ու գեղեցիկ, ինչն, անշուշտ, կարևոր պայման է ապագա քաղաքացու ձևավորման գործում: Ես համոզվա՛ծ եմ, որ բոլորդ էլ իսկապես շատ եք սիրում մեր Երևանը, և ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մեր մեծ տանը վերաբերվի մեծի, տանտիրոջ հոգատարությամբ և սրտացավությամբ, քանի որ այն հենց ձե՛րն է և դու՛ք եք նրա վաղվա իրական տերը:
Անհոգ մանկություն եմ մաղթում ձեզ, իմ փոքրիկ բարեկամներ: Եղեք առողջ ու երջանիկ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ հետևյալ ժամանակացույցով.

Ազատության հրապարակ՝

11:00 -17:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր

11:00-12:00՝ կավճանկարչություն

16:00-20:00՝ «Աշխարհը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցի սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս:

Երևանի կենդանաբանական այգի՝

12:30-13:00՝ հեծանվային կայանատեղի բացում

13:00-18:00՝ «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթներ:

Մանկական զբոսայգի՝

10:00-12:00՝ «Առողջ Երևան» Երևանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես

12:00-16:00՝ մանկական էլեկտրամոբիլների և հեծանվավազքի մրցույթ:

«Հաղթանակ» զբոսայգի՝

10:00-13:00՝ զվարճախաղերի անվճար սպասարկում

11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն

19:00- 23:00՝ երաժշտական շոու ծրագիր

22:00՝ հրավառություն

Հյուսիսային պողոտա՝

11:00-18:00՝ «Անակնկալների ճամփուղի» «Երազ այգի»,

Կարապի լիճ՝

20:30-23:00 մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում